Հղումներ

25.7.12

Մարդկանցից հիասթափվելու մասին

Մարդիկ, ապրելով հասարակության մեջ, սովորում են բազմազան ձևականություններ, որոնք ռեֆլեկտիվ կերպով կրկնում են կյանքի ընթացքում. օրինակ՝ ծանոթ մեկին տեսնելուց սովորաբար ասել՝ բարև, ո՞նց ես: Բայց դրանք միայն այսպիսի «անմեղ» ու առօրեական արտահայտություններով չեն սահմանափակվում:

Լքել, թողնել-հեռանալ զույգից, ծանոթ-ընկերներից՝ ինչ է, թե հիասթափվել են: Կարծես շուրջբոլորը հիմարներ են, ովքեր ուրիշ հիմարներից ֆանտաստիկ սպասումներ ունեն. ասենք, սպասումներ այնպիսի, որ այդ հիմարները երբևէ հիմարություն անելու ի վիճակի չեն: Ու մեկ էլ՝ հոպ, ո՜վ զարմանք, հիասթափվում են:

Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է մարդկանցից հիասթափվել: Երևի դրա համար է, որ առնվազն այն մարդկանց շարքում, որոնց հետ կարող եմ ինձ ստիպել գոնե երկու բառ փոխանակել կամ երբևէ փոխանակել եմ, թշնամիներ չեմ թողնում: Չեմ թողնում մարդկանց, ում կյանքը թունավորում եմ: Ես կարող եմ հոգնել ձեզանից, բացահայտել, որ դուք իրականում շատ ավելի վատն եք, քան թվում էիք. հնարավոր է՝ դուք ինձ հենց սկզբից էլ դուր չեք եկել, ու ես ձեզ հակառակն եմ խաբել: Բայց ես ձեզնից չեմ հիասթափվում: Ես ոչ մեկից սպասելիքներ չունեմ:

Իսկ դու՞ք: Մի՞թե դուք իրականում ձեր հիասթափություններից սպասելիքներ ունեիք:

Կարծես՝ ծնված օրվանից բոլորիս սովորեցրած լինեն, որ բարդ ու անհարմար իրավիճակներից լավագույն ելքը ինքներս մեզ ու մնացած բոլորին հիմարի տեղ դնելն է:

4 comments:

  1. :) Ան, դու պարզապես հիասթափվելը պատրվակ բռնողներ ես տեսել ու ոչ թե իսկական հիասթափության պահ:

    ReplyDelete
    Replies
    1. Չէ, էս պոստը երկուսի մասին էլ ա: Իհարկե առաջինները շատ ավելի «խնդալու» են, իսկ իսկապես հիասթափվողները երևի թե միամիտ: Մարդկանց մեջ ամեն ինչի պետք ա պատրաստ լինել, ու ցանկացած վատ կամ հիմար բան, որ անում են, մեղավոր են էնքանով, որ մարդ են ուղղակի: Ես, որ էդպես եմ կարծում:

      Delete
  2. Մեկ էլ, Դիսկուս դիր, էլի, խնդրում եմ:( կոմենտներիդ համակարգը մազոխիզմ ա:

    ReplyDelete
    Replies
    1. Okay, հաջորդ անգամ պոստելուց առաջ նախ դրանով կզբաղվեմ:

      Delete