Հղումներ

Showing posts with label կյանքի մասին. Show all posts
Showing posts with label կյանքի մասին. Show all posts

15.12.12

Փնտրվում է սպանելու նպատակով

Միակ մարդը, որին մինչև հիմա առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու, մեծագույն հաճույք ստանալով գլխից կկրակեի (նենց, որ սաղ կյանքը դեգեներատ մնար), ինձ անծանոթ, ինչ-որ ախմախ լակոտ էր, որ Ստոպում Rainbow-ին ձեռ էր առնում:

Միշտ նենց եմ ուզեցել սրա մասին գրել:

Վերջապես:

Մարդիկ հիմար չեն, ինչ գրողուսևցավ են...

26.11.12

Նեղ աշխարհ. կամ ինչ կապ կա Էդգար Պոյի ու Թիմ Բաքլիի միջև


Ջոն Քինգը, ում հանդիպեցինք 1967 թվին, Նյու Յորքում ամենալավ տղերքից մեկը դուրս եկավ: Նա որոշ ժամանակ ապրում էր Բլիքեր Ստրիթ 88 հասցեում՝ մի բարձրահարկ շենքում, ու չորրորդ հարկից հինգցենտանոց ու տասցենտանոց մանրադրամներ էր շպրտում մայթով անցնող թափառաշրջիկներին: Հետո նա տեղափոխվեց Քինգ Ստրիթ 15՝ գյուղական տան նկուղային հարկում մեկսենյականոց, գարշահոտ մի բնակարան, որտեղ մի ժամանակ Էդգար Ալան Պոն էր ապրում: Ես և Թիմը հաճախ էինք այնտեղ մնում ու հաճախ էլ ուռում-հարբում էինք՝ ճիշտ այնքան, որքան ծերուկ Էդգարն էր անում:

Lee Underwood, Blue Melody: Tim Buckley Remembered, Backbeat Books 2002, էջ 61-62

18.10.12

Crying and thinking is all that I do


Մեկ-մեկ կյանքի նենց շրջաններ են լինում, որ հենց հիշում ես, թե դրանց ժամանակ ինչ սարսափելի հոգեվիճակի մեջ էիր, նորից սկսում ես վատանալ. վատ զգալ՝ ոչ թե էդ հոգեվիճակի պատճառները հիշելով, այլ հենց քո վատ զգալը: :D Այ էդ դարդուցավն ա էս երգը: Ամեն մի բառը ծանր մուրճի պես խփում ա մեխին, խփում ա թոքերիդ մեջ: Օզզիի պես վատն ա ինքը:

20.9.12

Երաժշտության զգայականությունը


Հատված աշխարհի ամենատարբեր ծայրերից անծանոթ երաժշտասերների հետ իմ նամակագրություններից: Էս մեկը ամենատպավորիչների թվում է. հեղինակը ներկայումս Թիմ Բաքլի ու էլի շատ այլ մռութ երաժիշտներ քավր անող, վաթսունն անց  պապիկ է.
Քոլեջում (կարծեմ՝ 1968 թիվն էր) մի աղջկա գիտեի. Գորդոն Լայթֆութ շատ էր սիրում: Այն ժամանակ նա ինձ մի տարօրինակ բան ասաց, որը ես երբեք չէի կարողանում հասկանալ. նրան դուր էր գալիս շորերը լրիվ հանել հագից, մերկ պառկել հատակին ու պարզապես Լայթֆութ լսել:
Հիմա ես հասկանում եմ դա՝ երաժշտության զգայականությունը: 
Փետրվարի 3, 2012թ. 

31.8.12

Կասկադի նոր արձանի մասին

Ֆերնանդո Բոտերո. «Սիգարետով կինը»
Դեռ միայն լուսանկարներով եմ հասցրել տեսնել Կասկադում նոր տեղադրված արձանը, ու ինձ դուր է գալիս: Հասկանում եմ նաև նրանց, ում դուր չի գալիս, բայց ինձ դուր չեն գալիս նրանք, ովքեր «դժվարանում են դա նույնիսկ արվեստի գործ անվանել»: Արվեստի նպատակը ոչ միայն ստանդարտ էսթետիկ պատկերացումներ մարմնավորելն է, այլ հաճախ գոյություն ունեցող իրականությունը մարդկանց վառ կերպով ցույց տալն է, քննադատելը, գեղեցկություն փնտրելը ամենաանհավանական տեղերում, որտեղ առօրյա հոգսերով տարված հասարակ մարդիկս հաճախ չենք նկատում: Ես ինքս լրջորեն կառաջրկեի արձանը վերանվանել «Երեսունն անց երևանցի տանտիկինը՝ մայիսյան սեքսից հետո»: Մեր քաղաքի թաքնված կյանքի մի մասը էդքան վառ կերպով արտահայտող արձան երևի թե դժվար է գտնել: Ու ինքը տգեղ չի բնավ: Շատ լավն ա, հա: :)


10.8.12

Ջահելություն

Ֆրանսիայի փոքր գյուղակներում պտտվելիս դեպրեսիվ մի երևույթ եմ նկատել. նման տեղերում զբոսնող, իրենց արձակուրդն անցկացնող մարդկանց ճնշող մեծամասնությունը ծեր, արդեն թոշակի անցած մարդիկ են՝ ոտուձեռները բաց, մայկա-շորտիկներով, իրենց ջահելի տեղ դնող, բայց բարակած ու ճմռթած մաշկով, բազուկներից թուլացած, կախ ընկած մկաններով: 

Ես, իհարկե, ծեր մարդկանց դեմ ոչինչ չունեմ, բայց երբ շուրջբոլորս մարդկանց մոտ 80 տոկոսը վաթսունն անց տատիկ-պապիկներ են, սկսում եմ ավելի հաճախ հիշել այն մասին, թե կյանքն ինչքան շուտ թոշնող բան է: Ու նաև հիշել այն մասին, թե ինչքան եմ սիրում երիտասարդությունը, ջահել լինելու երևույթը ընդհանրապես: Լինի մարդկանց, թե կենդանիների, թե բույսերի, բնության մեջ ընդհանրապես: Ֆիզիկական թարմությունը... :) Բոլորիս շրջապատում կան, օրինակ, մարդիկ, որոնք տեսքով սովորաբար մեծ են թվում, բայց ուշադիր նայելիս մաշկի ձգվածությունը, դեմքի պզուկները, աչքերի արտահայտության զուլալությունը միանգամից մատնում են, որ ջահել են, շատ ջահել հըլը: :) Իմ կարծիքով՝ էնքան սիրուն երևույթ ա էդ: Սիրում եմ նայել-նայել ու մարդկանց մեջ թեժ-թեժ վառվող կյանք հայտնաբերել:

29.6.12

Լացացնող հիացմունքի մասին

Գեղեցկության մի հատ կատարյալ տեսակ կա, որ անբացատրելի է ուղղակի. ընդհանուր գիծը հազվադեպ հանդիպող նման բաների մեջ այն է, որ իրենց մեջ միաժամանակ համ հզորություն կա, համ մաքրություն, համ էլ անկեղծություն: Իրենք ինձ մոտ միշտ տարօրինակ ռեակցիա են առաջացնում. սիրտս «լցվում» է հիացմունքից, ու սկսում եմ լաց լինել կամ առնվազն անընդհատ զսպված «հեսա կլացեմ» զգացողություն է մոտս: Ու էդ ամենը ոչ մի բանից: Ոչ ինչ-որ տխուր հիշողություն, ոչ ինչ-որ ասոցիացիաներ: Ուղղակի ահավոր սիրուն են: Էդքան բան: Ու մինչև հիմա նման երեք դեպք հստակ կարող եմ առանձնացնել.

1. Առաջին պատվավոր հորիզոնականը զվաղեցնում է ծովը. ավելի կոնկրետ՝ առաջին անգամ աչքերս միանգամից բացելն ու ծովը տեսնելը (էդ ժամանակ արդեն 19 տարեկան էի :). էն եմ հիշում, որ երկինքն ու ջուրը խառնվել էին իրար, սկզբից չէի հասկանում՝ որը որտեղ էր): Լուսանկար չեմ դնում, որովհետև ոչ մեկը չեն արտահայտում էն, ինչ զգում ես, երբ մեջն ես:

2. Երկրորդը այ այս կտավն է: Միշտ: Ամեն անգամ նայելուց: Նույն զգացողությունն է: Հիմա ինքը պահվում է Փարիզում՝ Օրսեի թանգարանում. մարդ մտածում է՝ բա չլինե՞ր. գնար օրիգինալը մի հատ տեսներ, մի կուշտ լացեր գար: :)

«Աստղազարդ գիշեր մը Ռոնայի վրա». Վան Գոգ

3. Երրորդը այ այս երգն է հենց այս կատարմամբ: Հատկապես հենց առաջին տողը երգելուց Սանդիի ձայնը: Նորից շեշտեմ. երգի իմաստից չեմ հուզվում կամ էլ եսիմ ինչ... Ուղղակի ահավոր սիրուն է ու մաքուր իր ձայնը: Ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ Բաքլի լսելուց երբեք էդ զգացողությունը չեմ ունեցել:



Չնայած... Երևի չորրորդ ու ամենաթարմ նմանատիպ տպավորությունը կարելի էր տալ Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպի որոշ հատվածների, ինչպես, օրինակ.

И он даже успел узнать ее в этой сумятице, разглядеть сквозь неповторимо горькие слезы из-за того, что он умирает один, без нее, и еще успел посмотреть на нее последний раз в жизни таким сияющим, таким печальным, таким благодарным взглядом, какого она не видела у него ни разу за полвека их жизни вместе, и сумел сказать ей на последнем выдохе: - Один Бог знает, как я тебя любил.

Ներուդայի էս բանաստեղծությանն էլ կտայի, բայց էս մեկն արդեն ուրիշ պատմության հետ եմ սկսում խառնել երևի թե: :)


Բա... :)