Scarborough Fair-ը ամենահայտնի անգլիական (բրիտանական) ժողովրդական մեղեդիներից է. դրանից հայտնի մեկ էլ երևի Greensleeves-ն է: Երաժշտագետները «Սկարբորո»-յի արմատները հասցնում են ընդհուպ մինչև 17-րդ դար: Երգի այսօրվա բովանդակությունը հետևյալն է. միջնադարում ամեն տարի Անգլիայի Սկարբորո քաղաքում մե՜ծ ու աննախադեպ տոնավաճառ էր կազմակերպվում, ու աշխարհի տարբեր ծայրերից վաճառականներ էին գնում այնտեղ՝ իրենց առևտուրն անելու: Երգի հերոսը կամ հերոսուհին, ըստ երևույթին՝ մի խուլ գյուղում նստած տղա կամ աղջիկ, որ դաշտում սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր՝ մաղադանոս, շալֆեյ, ռոզմարին և ուրց (parsley, sage, rosemary and thyme) է հավաքում, որոնք նույնպես պետք է տարվեն Սկարբորոյի տոնավաճառ, խնդրում է այդ խոտերին, որ իր անունից իր սիրեցյալին բարևեն ու հետն էլ ասեն, որ մինչև էս-էս-էս բաները չանի (որոնք անհնար են. օրինակ՝ առանց ասեղի ու թելի շապիկ կարել բատիստից, ծովի մեջ մի ակր հող գտնել, դրա վրա կաշվից մանգաղով հունձ անել ու ամբողջը մի փնջում հավաքել :) ), էլ չի սիրի նրան:
Էսպես, երգի պարզությունից ու սիրունությունից ոգեշնչված՝ մի քանի շաբաթ առաջ որոշեցի մի քիչ ես էլ ինձ գիտառՉիստ զգալ, ու էն որ իրենց կայֆին խմած-մմած սկսում են էշ-էշ բաներ նվագել-երգել՝ իրենց տաղանդն ի ցույց դնել, նման մի բան էլ ես արեցի ու բռնեցի "Scarborough fair"-ը հայերեն թարգմանեցի: Բայց իրականում, ներողություն արտահայտությանս համար, թ*իք մը ստացվեց, որովհետև դժվար էր՝ չնայած նպատակը բնավ երգը բառացի թարգմանելը չէր, այլ կիսակատակ ինչ-որ հայկական իրականության մեջ նման մի բան ստանալը: Ու ամենադժվարը հենց առաջին տողն էր "are you going to Scarborough fair?"-ը: Մենք չունենք ոչ մի նման տոնավաճառ, որտեղ հեռուներից մարդիկ են գալիս: Ու հենց Սկարբորոյի անունն է, որ երգողի ու իր սիրեցյալի միջև հեռավորության ու կարոտի ենթատեքստն է դնում, որովհետև տարվա մեջ էդ մի շանսն է, որ իր հավաքած խոտերն ու իր սիրեցյալը կարող են հանդիպել: :D :)) «Զեյթունի շուկա»-ն չի բռնում, հեչ չի բռնում: Փոխարինեցի «քաղաքի շուկա»-յով, որը գյուղից քաղաք տանելու ենթատեքստ է թողնում: Մի քիչ ավելի մոտ... Բայց, մմմ, գուցե դու՞ք էլ տարբերակներ ունեք.
Արդեն գնու՞մ եք քաղաքի շուկա,
Ուրց և դաղձ, մանանեխ, ռեհան,
Բարև տարեք. այնտեղ մեկը կա.
Ես առաջ սիրում էի նրան:
Այ սենց խիստ օրագրային խոխմա մտքեր... :) Թող մնան, մեկ էլ տեսար՝ հասունացան, մի բան ստացվեց:
Ու էս տարբերակով. ճիշտն ասած, զուտ իմ սուբյեկտիվ ճաշակի առումով, չեմ կողմնորոշվում՝ որն է ավելի վատը՝ Սարա Բրայթմանի՞, թե՞ Սելթիկ Վումանի երաժշտական մշակումը: :D Այնուամենայնիվ.
Մեկ էլ՝
Հ.գ. Ես մեղք չունեմ, որ հայերենը բաղաձայն լեզու ա :D
No comments:
Post a Comment