Showing posts with label վոկալ. Show all posts
Showing posts with label վոկալ. Show all posts
12.11.12
Youtube channels to subscribe to!
Յութուբում իմ գտած ամենակայֆ «ալիքներից», որոնց արժի բաժանորդագրվել.
audiobooksfree - անվճար աուդիոգրքեր (անգլերեն)
blagmusic - վարժություններ վոկալի համար
Shortz - կարճամետրաժ ֆիլմեր. մեկը մյուսից հրաշք
SpokenVerse - Tom O'Bedlam-ը կարդում է (հիմնականում) անգլերեն բանաստեղծություններ. իրենից լավը չկա! :)
Labels:
nomusic,
youtube,
արվեստ,
գրականություն,
գրքեր,
կարճամետրաժ ֆիլմեր,
յութուբ,
վոկալ
25.10.12
Լավ ու վատ երգիչների մասին
Ափալ-թափալ երաժշտական նոթ # 2.
Նոր մտածում էի, թե ինչի ա, օրինակ, պարզ մարդու խոսքերով ասած, Բաքլին լավ երգիչ, բայց խոսքի Բիյոնսեն լավը չի: Ախր լսում եմ, լսում, վրոդի վերջինն էլ ա տեխնիկապես հզոր վոկալիստ: Ո՞վ չէր երազի` տենց երգել իմանար...Ու տենց կան շատ-շատ լավ վոկալիստներ, որ լսում-լսում եմ, ասում եմ՝ վավու՜, ոնց էլ սենց երգում ա, ուխ տի՜, խի՞ ես իրենց չեմ լսում և այլն, բայց ֆսյո ժը «հոգու խորքում» :D զգում եմ, որ իրենք լավը չեն: Ու պատասխանը ինձ թվում ա՝ նրա մեջ ա, որ կա էսպես ասած երգիչների մի կատեգորիա, որոնք լավ են երգում, բայց որոնց մոտ առաջնային նպատակ ա ձևավորված՝ մարդկանց զարմացնել, վոկալի լավ տեխնիկա ցույց տալ՝ շփոթելով էդիկ երգարվեստի հետ, ու կան երգիչներ, որոնց մոտ վոկալի տեխնիկան ոչ թե նպատակ ա, այլ միջոց, գործիք: Էդ մարդիկ են, որ ձգտում են հենց իսկական արվեստ ստեղծելու: Էս վերջին նախադասությունը մի տեսակ շատ «քիթը ցցած ինծիլիգենտի» հնչողություն ունի, բայց էդ էնքան պարզ, հասարակ, մարդկային, ՄԱՐԴԿԱՅԻՆ, մարդուն անասուններից տարբերակող բան ա. առօրյա ուտել-խմել-*ա*ելուց ու կրկեսի կապիկների նման մեխանիկորեն ինչ-որ բաներ անել սովորելուց բացի հոգևոր, «երկրից կտրված» արժեքներ ստեղծել, ունենալ. թեկուզ մենակ սեփական գլխում անկապ մտքերի ու զգացմունքների տեսքով՝ առանց նույնիսկ ուրիշների համար ինչ-որ արտահայտչաձև տալու... Հենց էդ ա Բաքլիի ամբողջ անկեղծությունը, սիրունությունը, ամբողջ արժեքը: Երբեք պետք չի էդ վոկալ կոչվածը վերջնական նպատակակետ սարքել. դա ընդամենը գործիք ա, միջոց: Ես իմացա, oui! ^_^
21.7.12
Have a cigar, Roy Harper
Հետաքրքիր է, որ չնայած Ֆլոյդ ու Զեփելին սիրողների բազմամիլիոնանոց բանակին, Have a Cigar-ը, Hats off to Roy Harper-ը ու էն, որ Ջիմի Փեյջը շատ-շատ է նվագել Ռոյ Հարփերի հետ ու Ռոյ Հարփերի համար, էդպես էլ բավականաչափ PR չդարձան, ու էս մարդը երբեք մեծ լսարան չունեցավ: Նա պատկանում է «երաժիշտներ երաժիշտների համար» կատեգորիային. դրանք երաժիշտներ են, ովքեր չունեն մեծ լսարան, բայց փոխարենը խիստ հայտնի են պրոֆեսիոնալների շրջանակում ու վայելում են նրանց խորին հարգանքը՝ ոչ հազվադեպ նաև որպես նրանց ուսուցիչներ: Շատ վառ օրինակ է Թոնի Ջո Ուայթը...Մինչդեռ, ըստ իս, Ռոյի երաժշտությունն արտակարգ է: Եթե հեռու գնալու հավես էլ չլինի, ապա Stormcock ալբոմն առնվազն խորհուրդ եմ տալիս մի անգամ, երկու անգամ լսել: Այդ ալբոմում նվագում է նաև Փեյջը: Ու էլի վոկալից եմ խոսելու (ինձ տարել ա, հա :D), բայց իր տեխնիկան նույնպես շատ յուրահատուկ է. ձայնը հաճախ ձգվու՜մ-ձգվու՜մ, բարակում է, ու թվում է, թե մի քիչ էլ ու կխզվի, բայց չէ, ոնց «գնացել էր», էդպես էլ «հետ է գալիս»:
Հա, մոռացա. ֆոլկ ռոքի, պրոգրեսիվ ֆոլկի ու անսովորի սիրահարների համար:
Կարճատև տեսահոլովակ, որտեղ Փեյջն ու Հարփերը միասին նվագում են բնության գրկում.
Me and My Woman, Stormcock 1971
Twelve Hours of Sunset, Valentine 1974
Labels:
folk rock,
Jimmy Page,
progressive folk,
Roy Harper,
անդրգրաունդ,
պրոգրեսիվ ֆոլկ,
Ջիմի Փեյջ,
Ռոյ Հարփեր,
վոկալ,
ֆոլկ ռոք
18.7.12
Գրառում Աստծո մասին
Սիրում եմ երաժշտության անմիջական ազդեցության տակ պոստեր անել: Իմ կարծիքով, եթե ոչ հանճարեղ, ապա իսկապես լավը համարվելու համար տեխնիկական հորինվածքի ու կատարողական մակարդակի մակերեսային, այո՛, մակերեսային, ընկալումից հետո երաժշտությունը պետք է իր ունկնդրի հոգու մեջ ինչ-որ խորը հետք թողնի ու ոգեշնչման աղբյուր դառնա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ոգեշնչման: Ոմանք անմիջականորեն մղում են ստեղծագործելու կամ աշխատելու, ոմանք ուրախություն են պարգևում ու ոգևորում, վստահություն ու ուժ ներշնչում, ոմանք ուղեղդ հանգստացնում են ու մոտդ հարմոնիայի զգացողություն առաջացնում, ոմանք էլ մեջդ կուտակված տխուր մտքերը խտացնում են ու ստիպում արցունքների տեսքով դրանք վերջապես դուրս բերել: Դիոն ոնց որ իմ մեծ ու իմաստուն, կյանք տեսած ու լիքը ճամփաներ անցած (Արագորնի նման :D) ընկերը լինի. ահավոր սփոփիչ ա իրեն լսելը: Ոնց որ դու խեղդվելուց լինես ու հանկարծ զգաս, թե հայրդ ոնց ա թևերիդ տակից բռնում, դուրս քաշում... Ոնց որ... Ոնց որ դու Barrow-Downs-ում թակարդն ընկած Ֆրոդոն լինես, Դիոն էլ Թոմ Բոմբադիլը: :D:D Այ տենց մռութն ա ինքը: Ու հատկապես շատ եմ սիրում իր վոկալը էն պատճառով, որ դրա հզորությունը ոչ թե բացառիկ տեխնիկական ճկունության ու, ասենք, անասուն range-ի մեջ ա, այլ հենց ձայնի որակի:
Հ.գ. "Dio" իտալերենից թարգմանաբար նշանակում է «Աստված»: Դիոն ծագումով իտալացի է, այո՛: :)
27.6.12
Երջանիկ կախարդ վհուկ մը
![]() |
| Նկարում՝ Sandy Denny. շատ լավ կին վոկալիստների մասին՝ ի միջի այլոց |
Նենց չի, որ կանայք ընդհանուր առմամբ վատ վոկալիստներ են, չէ, ընդհակառակը՝ ֆոլկի, թեթև ռոքի, փոփ, ջազ ու այլ ոճերում, էլ դե չասեմ դասական (օպերային) երգեցողության դեպքում մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում հատուկ աչքի ընկնող կին վոկալիստներ փնտրել, որովհետև տղամարդկանց հավասար (կամ տղամարդիկ կանանց հավասար) տեղ ունեն էդ ոճերում: Չնայած ինչ-որ նկատել եմ, որ շատ լավ տղամարդ վոկալիստները (երևի թե ընդհանուր առմամբ ֆիզիկապես ավելի ուժեղ ձայնային ապարատի, հատկապես համեմատաբար ավելի հաստ ու երկար ձայնալարերի ու կոկորդային մկանների շնորհիվ :D) սովորաբար ձայնի ավելի մեծ range են ունենում, բայց դե էդ դեռ ուրիշ թեմա է: >_>
Իսկ այ մետալի մեջ կանայք քիչ են: Իսկապես քիչ են: Հատկապես լավերը: Գրեթե չկան: Ու խոսքը չի գնում օպերատիկ ձայնով դում մետալ երգողների կամ գրոուլ անողների ու եսիմ էլ ինչ ձևի ճմռթած հարշ վոկալների մասին: Խոսքը գնում ա հատկապես ավանդական հևի մետալ/հարդ ռոքում թեթևակի խզվածոտ, բայց այնուամենայնիվ մաքուր ու միաժամանակ թափով (երբեմն կիսա-օպերատիկ) հզոր ձայնի մասին: Մի խոսքով, էն ինչ պատկերացնում ենք Դիո, Բրյուս Դիքինսոն կամ Կևին ԴյուԲրո (Quiet Riot) ասելով:
Ու ես միշտ մտածում էի թե խի՞: Ի՞նչն ա խանգարում: Ուղղակի կանայք ավելի բարձր ռեգիստրում են երգում, էդքան բան: Կարելի ա շատ նորմալ տեխնիկա զարգացնել high pitched scream-երի և այլնի, ու մյուս գործիքների դաշնակումները վոկալին համապատասխանեցնել...
![]() |
| Սիրուն Դորո տոտա |
Ու մինչ էս տեսակ մտորումների մեջ էի, երկու շաբաթ առաջ Տրոլլ փաբում (ապրեն իրենք :D) լսեցի մի հատ շատ լավ երգ, ու երեխեքից ինձ ասացին, որ վոկալիստը աղջիկ ա, բայց էդ պահին մի հատ նենց սկրիմ ընկավ ականջս, որ հրաժարվեցի հավատալ պարզապես!! Մտածեցի, որ Steelheart-ի վոկալիստի նման լավ բարձր ձայնով տղա կլինի ուղղակի: Բայց ցեցը ընկավ ջանս, ու հաջորդը օրը հայտնաբերեցի Դորո Պեշին (Doro Pesch) ու Warlock (թարգմանաբար նշանակում է «կախարդ») խմբին: Warlock-ի անունը, որպես 80-ականների կարևոր խմբերից (ես դրանց շատ եմ լսում), տարբեր տեղեր շատ էի հանդիպել, բայց բախտս չէր բերել էնքան, որ լսեի:
Մի խոսքով, ասածս էն ա, որ Դորոն իրոք ահավոր լավն ա ոչ միայն կանանց մեջ էդ ոճում, այլ ընդհանուր բոլորի մեջ: Որ համ խզվածոտ ձայնով ա երգում, համ շատ սիրուն մաքուր վոկալով անցնումներ ա կատարում, համ էլ կայֆ սկրիմեր ա անում!! :)) Ու ինձ թվում է հարցը ոչ թե նրա մեջ է, որ կանայք տեխնիկապես ի վիճակի չեն հևի մետալ ոճում երգել, այլ էն, որ ավանդական հևի/հարդ ռոք հոգով-սրտով իսկապես սիրողները քիչ են, որ մի հատ էլ իրենց մեջ համարձակություն ունենան ինչ-որ նոր բանի սկիզբ դնեն, իրենց միջից լավերը զտվեն ու համաշխարհային ճանաչման հասնեն: Էսօր մի հատ հարցազրույց էի նայում Դորոյի հետ (վերջում կտեղադրեմ), ու անկեղծորեն նախանձեցի իրեն, որովհետև ինքը էնքան երջանիկ էր երևում իր կարիերայով, ինչքան էր ժպտում հարցերին պատասխանելուց, իր ֆանատների մասին պատմելուց, թե ինչքան ա սիրում երգել, ֆանատների հետ շփվել, ոնց ա ամենօրյա կյանքից ոգեշնչվում. հատկապես հավես էր էն պահը, որ իր մոտ օրագիր ա պահում, ու եթե ինչ-որ հետաքրքիր բան ա պատահում իր հետ, գրի ա առնում, որ հետագայում կարողանա դրա մասին երգեր գրել:
Համ էլ ես մի հատ տարօրինակ չափանիշ ունեմ՝ ստուգելու մարդկանց (հատկապես աղջիկների դեպքում ա լավ աշխատում) ինչքան ա դուր գալիս մետալ համերգների ժամանակ երաժշտությունը, ինչքանով ա էդ իրենց հոգեհարազատ, ու էդ չափանիշը... տադաաա՜մ... հեդբենգի ձևն ա: Ես սիրում եմ, հա, համերգների ժամանակ դրա վրա ուշադրություն դարձնել. ինքը վռազ «պալիտ» ա անում կոտրատվող ձևերիստներին՝ համ ֆանատների, համ կատարողների դեպքում: :D Բա: :) Դորոն հավեսով, թափով, կայֆ հեդբենգ ա անում: :)
Լավ... Լինկեր.
Ինձ շատ դուր եկած երգ Warlock-ից.
Էլի շատ լավ Դորո տոտա.
Սիմֆոնիկ Դորո.
Եվ հարցազրույցը.
Labels:
80-ականներ,
Doro Pesch,
hard rock,
heavy metal,
Warlock,
Դորո Պեշ,
կին վոկալիստներ,
հարդ ռոք,
հևի մետալ,
վոկալ
Subscribe to:
Posts (Atom)

