Միակ մարդը, որին մինչև հիմա առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու, մեծագույն հաճույք ստանալով գլխից կկրակեի (նենց, որ սաղ կյանքը դեգեներատ մնար), ինձ անծանոթ, ինչ-որ ախմախ լակոտ էր, որ Ստոպում Rainbow-ին ձեռ էր առնում:
Միշտ նենց եմ ուզեցել սրա մասին գրել:
Վերջապես:
Մարդիկ հիմար չեն, ինչ գրողուսևցավ են...
Showing posts with label մարդիկ. Show all posts
Showing posts with label մարդիկ. Show all posts
15.12.12
Փնտրվում է սպանելու նպատակով
4.10.12
Կիթառով ուրվականը
Էսօրվա պոստը Ռոյ Բյուկենենի մասին է: Էսօր իրեն էլի էի լսում, ու "The Messiah Will Come Again"-ի կենդանի կատարման տեսահոլովակներից մեկը նայելիս հանկարծ հասկացա, որ եթե Բյուկենենին չճանաչեի ու փողոցում պատահաբար իրեն առանց կիթառի տեսնեի, ամենայն հավանականությամբ նկարչի տեղ կդնեի: Հասարակ, սովորական նկարչի: Կամ, ասենք, փականագործի, բայց դժվար թե երաժշտի:
Նկարիչներն, օրինակ, իրենց արտաքինը հանրությանը ներկայացնելու, բեմ ելնելու կարիք առանձնապես չեն ունենում. նրանց դեմքը նրանց նկարներն են: Ու նույնը Բյուկենենի դեպքում է. իզուր չի, որ ամենասկզբից էլ էն տպավորությունն էի ստացել, որ հենց ինքը սկսում է նվագել, կիթառի հետ ոչ թե մեկ է դառնում, այլ սկի իրենից բան էլ չի մնում, միայն կիթառ է ու վերջ: :') Ես, իհարկե, բեմական վառ արտաքինի ու իմիջի դեմ ոչինչ չունեմ, բայց միայն ու միայն երաժշտությանը էսպես մինչև վերջ նվիրված մարդկանց մեջ շատ հուզիչ մի բան կա: Մարդ ինչքա՞ն պետք է մի գործ, մի երևույթ սիրի, որ էդքան նոր բան արարի էդ գործի մեջ, երևույթի համար: Ամենամեծ գաղտնիքը, ամեն դեպքում, սիրո մեջ է:
Labels:
blues,
blues-rock,
Roy Buchanan,
բլյուզ,
բլյուզ-ռոք,
կիթառահարներ,
հատընտիր երգեր,
մարդիկ,
ոգեշնչող,
Ռոյ Բյուկենեն
20.9.12
Երաժշտության զգայականությունը
Հատված աշխարհի ամենատարբեր ծայրերից անծանոթ երաժշտասերների հետ իմ նամակագրություններից: Էս մեկը ամենատպավորիչների թվում է. հեղինակը ներկայումս Թիմ Բաքլի ու էլի շատ այլ մռութ երաժիշտներ քավր անող, վաթսունն անց պապիկ է.
Քոլեջում (կարծեմ՝ 1968 թիվն էր) մի աղջկա գիտեի. Գորդոն Լայթֆութ շատ էր սիրում: Այն ժամանակ նա ինձ մի տարօրինակ բան ասաց, որը ես երբեք չէի կարողանում հասկանալ. նրան դուր էր գալիս շորերը լրիվ հանել հագից, մերկ պառկել հատակին ու պարզապես Լայթֆութ լսել:
Հիմա ես հասկանում եմ դա՝ երաժշտության զգայականությունը:
Փետրվարի 3, 2012թ.
Labels:
folk,
folkish,
Gordon Lightfoot,
singer-songwriter,
Գորդոն Լայթֆութ,
իմ արկածներից,
կյանքի մասին,
հատընտիր երգեր,
մարդիկ,
ֆոլկ,
ֆոլկային
10.8.12
Ջահելություն
Ֆրանսիայի փոքր գյուղակներում պտտվելիս դեպրեսիվ մի երևույթ եմ նկատել. նման տեղերում զբոսնող, իրենց արձակուրդն անցկացնող մարդկանց ճնշող մեծամասնությունը ծեր, արդեն թոշակի անցած մարդիկ են՝ ոտուձեռները բաց, մայկա-շորտիկներով, իրենց ջահելի տեղ դնող, բայց բարակած ու ճմռթած մաշկով, բազուկներից թուլացած, կախ ընկած մկաններով:
Ես, իհարկե, ծեր մարդկանց դեմ ոչինչ չունեմ, բայց երբ շուրջբոլորս մարդկանց մոտ 80 տոկոսը վաթսունն անց տատիկ-պապիկներ են, սկսում եմ ավելի հաճախ հիշել այն մասին, թե կյանքն ինչքան շուտ թոշնող բան է: Ու նաև հիշել այն մասին, թե ինչքան եմ սիրում երիտասարդությունը, ջահել լինելու երևույթը ընդհանրապես: Լինի մարդկանց, թե կենդանիների, թե բույսերի, բնության մեջ ընդհանրապես: Ֆիզիկական թարմությունը... :) Բոլորիս շրջապատում կան, օրինակ, մարդիկ, որոնք տեսքով սովորաբար մեծ են թվում, բայց ուշադիր նայելիս մաշկի ձգվածությունը, դեմքի պզուկները, աչքերի արտահայտության զուլալությունը միանգամից մատնում են, որ ջահել են, շատ ջահել հըլը: :) Իմ կարծիքով՝ էնքան սիրուն երևույթ ա էդ: Սիրում եմ նայել-նայել ու մարդկանց մեջ թեժ-թեժ վառվող կյանք հայտնաբերել:
25.7.12
Մարդկանցից հիասթափվելու մասին
Մարդիկ, ապրելով հասարակության մեջ, սովորում են բազմազան ձևականություններ, որոնք ռեֆլեկտիվ կերպով կրկնում են կյանքի ընթացքում. օրինակ՝ ծանոթ մեկին տեսնելուց սովորաբար ասել՝ բարև, ո՞նց ես: Բայց դրանք միայն այսպիսի «անմեղ» ու առօրեական արտահայտություններով չեն սահմանափակվում:
Լքել, թողնել-հեռանալ զույգից, ծանոթ-ընկերներից՝ ինչ է, թե հիասթափվել են: Կարծես շուրջբոլորը հիմարներ են, ովքեր ուրիշ հիմարներից ֆանտաստիկ սպասումներ ունեն. ասենք, սպասումներ այնպիսի, որ այդ հիմարները երբևէ հիմարություն անելու ի վիճակի չեն: Ու մեկ էլ՝ հոպ, ո՜վ զարմանք, հիասթափվում են:
Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարելի է մարդկանցից հիասթափվել: Երևի դրա համար է, որ առնվազն այն մարդկանց շարքում, որոնց հետ կարող եմ ինձ ստիպել գոնե երկու բառ փոխանակել կամ երբևէ փոխանակել եմ, թշնամիներ չեմ թողնում: Չեմ թողնում մարդկանց, ում կյանքը թունավորում եմ: Ես կարող եմ հոգնել ձեզանից, բացահայտել, որ դուք իրականում շատ ավելի վատն եք, քան թվում էիք. հնարավոր է՝ դուք ինձ հենց սկզբից էլ դուր չեք եկել, ու ես ձեզ հակառակն եմ խաբել: Բայց ես ձեզնից չեմ հիասթափվում: Ես ոչ մեկից սպասելիքներ չունեմ:
Իսկ դու՞ք: Մի՞թե դուք իրականում ձեր հիասթափություններից սպասելիքներ ունեիք:
Կարծես՝ ծնված օրվանից բոլորիս սովորեցրած լինեն, որ բարդ ու անհարմար իրավիճակներից լավագույն ելքը ինքներս մեզ ու մնացած բոլորին հիմարի տեղ դնելն է:
Իսկ դու՞ք: Մի՞թե դուք իրականում ձեր հիասթափություններից սպասելիքներ ունեիք:
Կարծես՝ ծնված օրվանից բոլորիս սովորեցրած լինեն, որ բարդ ու անհարմար իրավիճակներից լավագույն ելքը ինքներս մեզ ու մնացած բոլորին հիմարի տեղ դնելն է:
Subscribe to:
Posts (Atom)