
Հետաքրքիր է, որ չնայած
Ֆլոյդ ու
Զեփելին սիրողների բազմամիլիոնանոց բանակին,
Have a Cigar-ը,
Hats off to Roy Harper-ը ու էն, որ
Ջիմի Փեյջը շատ-շատ է նվագել
Ռոյ Հարփերի հետ ու Ռոյ Հարփերի համար, էդպես էլ բավականաչափ PR չդարձան, ու էս մարդը երբեք մեծ լսարան չունեցավ: Նա պատկանում է «երաժիշտներ երաժիշտների համար» կատեգորիային. դրանք երաժիշտներ են, ովքեր չունեն մեծ լսարան, բայց փոխարենը խիստ հայտնի են պրոֆեսիոնալների շրջանակում ու վայելում են նրանց խորին հարգանքը՝ ոչ հազվադեպ նաև որպես նրանց ուսուցիչներ: Շատ վառ օրինակ է
Թոնի Ջո Ուայթը...
Մինչդեռ, ըստ իս, Ռոյի երաժշտությունն արտակարգ է: Եթե հեռու գնալու հավես էլ չլինի, ապա
Stormcock ալբոմն առնվազն խորհուրդ եմ տալիս մի անգամ, երկու անգամ լսել: Այդ ալբոմում նվագում է նաև Փեյջը: Ու էլի վոկալից եմ խոսելու (ինձ տարել ա, հա :D), բայց իր տեխնիկան նույնպես շատ յուրահատուկ է. ձայնը հաճախ ձգվու՜մ-ձգվու՜մ, բարակում է, ու թվում է, թե մի քիչ էլ ու կխզվի, բայց չէ, ոնց «գնացել էր», էդպես էլ «հետ է գալիս»:
Հա, մոռացա. ֆոլկ ռոքի, պրոգրեսիվ ֆոլկի ու անսովորի սիրահարների համար:
Կարճատև տեսահոլովակ, որտեղ Փեյջն ու Հարփերը միասին նվագում են բնության գրկում.
Me and My Woman, Stormcock 1971
Twelve Hours of Sunset, Valentine 1974
No comments:
Post a Comment