Հղումներ

18.7.12

Գրառում Աստծո մասին

Սիրում եմ երաժշտության անմիջական ազդեցության տակ պոստեր անել: Իմ կարծիքով, եթե ոչ հանճարեղ, ապա իսկապես լավը համարվելու համար տեխնիկական հորինվածքի ու կատարողական մակարդակի մակերեսային, այո՛, մակերեսային, ընկալումից հետո երաժշտությունը պետք է իր ունկնդրի հոգու մեջ ինչ-որ խորը հետք թողնի ու ոգեշնչման աղբյուր դառնա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ոգեշնչման: Ոմանք անմիջականորեն մղում են ստեղծագործելու կամ աշխատելու, ոմանք ուրախություն են պարգևում ու ոգևորում, վստահություն ու ուժ ներշնչում, ոմանք ուղեղդ հանգստացնում են ու մոտդ հարմոնիայի զգացողություն առաջացնում, ոմանք էլ մեջդ կուտակված տխուր մտքերը խտացնում են ու ստիպում արցունքների տեսքով դրանք վերջապես դուրս բերել: Դիոն ոնց որ իմ մեծ ու իմաստուն, կյանք տեսած ու լիքը ճամփաներ անցած (Արագորնի նման :D) ընկերը լինի. ահավոր սփոփիչ ա իրեն լսելը: Ոնց որ դու խեղդվելուց լինես ու հանկարծ զգաս, թե հայրդ ոնց ա թևերիդ տակից բռնում, դուրս քաշում... Ոնց որ... Ոնց որ դու Barrow-Downs-ում թակարդն ընկած Ֆրոդոն լինես, Դիոն էլ Թոմ Բոմբադիլը: :D:D Այ տենց մռութն ա ինքը: Ու հատկապես շատ եմ սիրում իր վոկալը էն պատճառով, որ դրա հզորությունը ոչ թե բացառիկ տեխնիկական ճկունության ու, ասենք, անասուն range-ի մեջ ա, այլ հենց ձայնի որակի:



Հ.գ. "Dio" իտալերենից թարգմանաբար նշանակում է «Աստված»: Դիոն ծագումով իտալացի է, այո՛: :)

1 comment:

  1. That live clip totally rips. Totally hit the spot because by coincidence I was in the mood for some Sabbath and almost queued some up on my computer before I remembered I hadn't listened to the clips on your blog yet!

    ReplyDelete