Հղումներ

9.7.12

Իմ Փինք Ֆլոյդը

Ինձ մոտ (և երևի՝ շատերի մոտ) շատ սիրելի խմբերի, երաժիշտների նկատմամբ մի որոշ ժամանակ (բավականին երկար՝ մի տարի, երկու, երեք) «բուռն կրքի» շրջան է լինում. դա նման է նրան, որ նոր ես սիրահարվում ինչ-որ մեկին: Անընդհատ իրենց լինկերը պոստես, մարդկանց հետ իրենց մասին խոսես, իրենց մասին բլոգային գրառումներ անես, ֆորումներում քննարկես, ծննդյան ու մահվան ու այլ կարևոր օրերին աշխարհով մեկ բղբղաս, որ դու հիշում ես այդ մասին: Եվ դա՜... Շա՜տ լավ է: Սիրում եմ ֆանատ լինել: :) Ու համաձայն չեմ բոլոր նրանց հետ, ովքեր կարծում են, որ ինչ-որ բանի ֆանատ լինելը վատ է (սակայն, կարծում եմ, որ այդ ինչ-որ բանն, այնուամենայնիվ, խելամտորեն է հարկավոր ընտրել):

Երեկ Բարրեթի մահվան օրվա կապակցությամբ ընկերներիցս ոմանց պոստերը ինձ ստիպեցին մի քիչ մտածել, թե ինչ էր Փինք Ֆլոյդը ինձ համար:

«Բուռն կրքի» տարիներին չեմ հասցրել թերևս միայն բիոգրաֆիական գրքեր կարդալ ու խմբի թեմատիկայով շորեր գնել-հագնել. առաջինը առաջին հերթին պայմանավորված է եղել այն ժամանակ ինտերնետի քիչ հասանելիությամբ ու իմ՝ ինտերնետի հնարավորությունների մասին դեռևս ոչ այնքան լավատեղյակությամբ, երկրորդն էլ նույնիսկ հիմա հեշտ բան չի: :) Բայց փոխարենը իմ ձայնադարանում մինչև հիմա կան 252 բութլեգային (էն որ 60-70-ականներին համերգների ժամանակ ֆանատները էն թվերի մագնիտոֆոններով ձայնագրում էին երգերը) ու ոչ պաշտոնական այլ դիսկեր: :) Այն ժամանակ ես այդ հսկա քանակությունը ներբեռնել էի 12 կբ/վրկ արագության ինտերնետով, հիհի (էս էլ մեր ժամանակի հերոսությունները :D): Փոխարենը նաև լսել եմ Pink Fairies խմբին, մմմ, ու Roger Waters-ի և Ron Geesin-ի համատեղ ալբոմի օրիգինալ CD-ն եմ գնել: Նաև ունեմ տրաքած mp3-ներով դիսկեր: The Wall-ի կասետը չի մնացել: Բայց էդ իմը չէր: Մամայինն էր: Է՞լ ինչ ունեմ: Հա, ունեմ մի հատ փախած փառատոնից փախած jamming-ի ձայնագրություն, ասում են՝ Ֆրենկ Զապպայի հետ "Interstellar Overdrive" են տժժցնում: Ֆլոյդ Քաունսիլից էլ 4 հատ երգ ունեմ: Անդերսոնից՝ տասով ավելի: Ու գիտեի, որ Բարրեթը համարյա թքած ուներ իրենց մյուզիքի վրա: :D Տենց, նաև հիշում եմ Yeeshkul ֆորումում օգտագործողի իմ անունն ու գաղտնաբառը: Մի անգամ էլ համալսարանում անգլերենի դասին իրենց մասին եմ մինի պրեզենտացիա արել: Ու Live 8-ի ժամանակ Փինք Ֆլոյդի վերամիավորումը նայել եմ սովետական տելեվիզրով՝ ուղիղ եթերում: -_-

Ես նույնիսկ չեմ ուզում նկարագրել, թե ինչքան շատ եմ իրենց սիրում, որովհետև արդեն չեմ էլ հիշում, թե ինչքան շատ եմ իրենց սիրում: Ոնց որ, ասենք, մամային կամ պապային, ու որ ընկերներս ֆեյսբուքում Փինք Ֆլոյդի երգեր են շեյր անում, մեծամասամբ ալարում եմ լինկերը լայքել: Էսքանից հետո տեղն ա ինձ, որ էդ թեմատիկայով նկարներում կամ այլ պոստերում ում ասես չեն թեգում, բացի ինձանից: :(

Վերջում ես, թերևս, կգրեի, որ էս խմբի առկայությունը իմ կյանքում ինձ համար ամենակարևոր ու իմ էսօրվա ու ապագա ես-ը (չնայած ինքը ներկա դրությամբ իրենից առանձնապես բան չի ներկայացնում) ձևավորող հանգամանքներից էր, եթե ես չունենայի էն տարօրինակ համոզվածությունը, որ էդ առկայությունը չլինել չէր կարող: Դա նույնքան բնական էր, որքան, օրինակ, այն, որ մի օր Գյումրիից գալու էի Երևան: :D

No comments:

Post a Comment