Հղումներ

25.10.12

Լավ ու վատ երգիչների մասին

Ափալ-թափալ երաժշտական նոթ # 2.

Նոր մտածում էի, թե ինչի ա, օրինակ, պարզ մարդու խոսքերով ասած, Բաքլին լավ երգիչ, բայց խոսքի Բիյոնսեն լավը չի: Ախր լսում եմ, լսում, վրոդի վերջինն էլ ա տեխնիկապես հզոր վոկալիստ: Ո՞վ չէր երազի` տենց երգել իմանար...

Ու տենց կան շատ-շատ լավ վոկալիստներ, որ լսում-լսում եմ, ասում եմ՝ վավու՜, ոնց էլ սենց երգում ա, ուխ տի՜, խի՞ ես իրենց չեմ լսում և այլն, բայց ֆսյո ժը «հոգու խորքում» :D զգում եմ, որ իրենք լավը չեն: Ու պատասխանը ինձ թվում ա՝ նրա մեջ ա, որ կա էսպես ասած երգիչների մի կատեգորիա, որոնք լավ են երգում, բայց որոնց մոտ առաջնային նպատակ ա ձևավորված՝ մարդկանց զարմացնել, վոկալի լավ տեխնիկա ցույց տալ՝ շփոթելով էդիկ երգարվեստի հետ, ու կան երգիչներ, որոնց մոտ վոկալի տեխնիկան ոչ թե նպատակ ա, այլ միջոց, գործիք: Էդ մարդիկ են, որ ձգտում են հենց իսկական արվեստ ստեղծելու: Էս վերջին նախադասությունը մի տեսակ շատ «քիթը ցցած ինծիլիգենտի» հնչողություն ունի, բայց էդ էնքան պարզ, հասարակ, մարդկային, ՄԱՐԴԿԱՅԻՆ, մարդուն անասուններից տարբերակող բան ա. առօրյա ուտել-խմել-*ա*ելուց ու կրկեսի կապիկների նման մեխանիկորեն ինչ-որ բաներ անել սովորելուց բացի հոգևոր, «երկրից կտրված» արժեքներ ստեղծել, ունենալ. թեկուզ մենակ սեփական գլխում անկապ մտքերի ու զգացմունքների տեսքով՝ առանց նույնիսկ ուրիշների համար ինչ-որ արտահայտչաձև տալու... Հենց էդ ա Բաքլիի ամբողջ անկեղծությունը, սիրունությունը, ամբողջ արժեքը: Երբեք պետք չի էդ վոկալ կոչվածը վերջնական նպատակակետ սարքել. դա ընդամենը գործիք ա, միջոց: Ես իմացա, oui! ^_^

24.10.12

Concerto for Goblins and the Bathroom Tap

Էսօր բաղնիքի ծորակը բացելիս ջրի խշշոցի «տակից» ինչ-որ կոնչերտո էի լսում. երգեհոնի, կոնտրաբասի ու թավջութակի ձայներ էին հատկապես գալիս: Ուրիշ փողային գործիքներ էլ էին կային: Մի տեսակ... Կանալիզացիայում ու գետնի տակ՝ ջրատար խողովակներում, մելոման գոբլիննե՞ր են ապրում:

18.10.12

Crying and thinking is all that I do


Մեկ-մեկ կյանքի նենց շրջաններ են լինում, որ հենց հիշում ես, թե դրանց ժամանակ ինչ սարսափելի հոգեվիճակի մեջ էիր, նորից սկսում ես վատանալ. վատ զգալ՝ ոչ թե էդ հոգեվիճակի պատճառները հիշելով, այլ հենց քո վատ զգալը: :D Այ էդ դարդուցավն ա էս երգը: Ամեն մի բառը ծանր մուրճի պես խփում ա մեխին, խփում ա թոքերիդ մեջ: Օզզիի պես վատն ա ինքը:

15.10.12

Սաունդտրեկային երաժշտություն

Ափալ-թափալ երաժշտական նոթ # 1.


Էսօր հասկացա, որ ահավոր զզվում եմ ես «սաունդտրեկային» բառից, հատկապես, երբ այն օգտագործում են ինչ-որ երգ, երաժշտություն բնութագրելու համար, որովհետև դրանով ոնց որ նսեմացնեն երաժշտության արժեքը:

Նկատել եմ, որ հաճախ էդպես են նկարագրում «էն աշխարհ գնացող», ենթագիտակցական մակարդակի վրա լավ նստող գործերը: Օրինակ՝ էդպես ներվախախտ եմ լինում, որ Ալան Հովհաննեսի գործերին են սաունդտրեկային ասում. երևի ինչ ա, թե մարդը մեջը ծովային կետերի ձայներ ա մտցնում, միաժամանակ փափկություն ու ծավալայնություն ա հաղորդում:

Իսկ եթե ասում են «սաունդտրեկային» զուտ էն պատճառով, որ ֆիլմերին լավ կսազեր, ապա, շատ կներեք, ես ֆիլմերում ac/dc էլ եմ լսել, led zeppelin էլ, նույնիսկ nick drake ու jackson c. frank: Հիմա ի՞նչ, իրե՞նք էլ են սաունդտրեկային: Նեեե, կյանք չի էսի: >_>

10.10.12

Մենավոր պոստ

Ականջակալներս* մեռան ManOwaR-ի տակ:
So they died with honor fighting for metal with power and steel.
May you ride into glory, blood brothers. >_>



____________
*նավուշնիկ

4.10.12

Կիթառով ուրվականը



Ա՛յ քեզ տխուր բան. մի բան, որ երկար ժամանակ չես լսում, հաճախ շատ քիչ հիշողություն է թողնում այն մասին, թե էդ մի բանն ինչքան լավն է (չնայած, երևի միայն երաժշտության դեպքում չի էսպես):

Էսօրվա պոստը Ռոյ Բյուկենենի մասին է: Էսօր իրեն էլի էի լսում, ու "The Messiah Will Come Again"-ի կենդանի կատարման տեսահոլովակներից մեկը նայելիս հանկարծ հասկացա, որ եթե Բյուկենենին չճանաչեի ու փողոցում պատահաբար իրեն առանց կիթառի տեսնեի, ամենայն հավանականությամբ նկարչի տեղ կդնեի: Հասարակ, սովորական նկարչի: Կամ, ասենք, փականագործի, բայց դժվար թե երաժշտի:

Նկարիչներն, օրինակ, իրենց արտաքինը հանրությանը ներկայացնելու, բեմ ելնելու կարիք առանձնապես չեն ունենում. նրանց դեմքը նրանց նկարներն են: Ու նույնը Բյուկենենի դեպքում է. իզուր չի, որ ամենասկզբից էլ էն տպավորությունն էի ստացել, որ հենց ինքը սկսում է նվագել, կիթառի հետ ոչ թե մեկ է դառնում, այլ սկի իրենից բան էլ չի մնում, միայն կիթառ է ու վերջ: :') Ես, իհարկե, բեմական վառ արտաքինի ու իմիջի դեմ ոչինչ չունեմ, բայց միայն ու միայն երաժշտությանը էսպես մինչև վերջ նվիրված մարդկանց մեջ շատ հուզիչ մի բան կա: Մարդ ինչքա՞ն պետք է մի գործ, մի երևույթ սիրի, որ էդքան նոր բան արարի էդ գործի մեջ, երևույթի համար: Ամենամեծ գաղտնիքը, ամեն դեպքում, սիրո մեջ է:


2.10.12

Սև մոգություն կամ ուշադրության պակաս


Պատմությունը, ուրեմն, սկսեմ երկրորդ մասից. էսօր պետք է գնայի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ՝ Հայոց լեզվի պատմության դասընթացների մասնակցելու: Մարդկանցից հարցնում եմ՝ Բանասիրության ֆակուլտետը կոնկրետ որ մեկն է, պարզվում է՝ մեր իրավաբանականի դիմացի «Ռոմանո» կոչվածը: Գնում եմ Ռոմանո, մուտքի մոտ հարցնում եմ.

- 114-րդ սենյակը,- դասընթացի տեղը նամակով էդպես էին հայտնել,- որտե՞ղ է:

Մեկ էլ խեղճ պահակը զարմացած, գրեթե ապշահար, ինձ հարցնում է.

- Ո՞րը: O_O
- 114՛-ը,- ասում եմ,- 114-ը:
- Ըըըը... Էն կողմ:

Գնում եմ «էն կողմ»՝ սենյակների թվերին հետևելով, հասնում 114-ին, մեկ էլ ի՞նչ տեսնեմ որ լավ լինի. տղաների զուգարանն է: Չեմ հավատում: Նույնիսկ մի քիչ դռնից ներս եմ մտնում՝ ամեն դեպքում հավաստիանալու, քխմ, որ դռան հետևում զուգարանից բացի այլ նշանակության տարածքներ չկան... Հիասթափված դուրս եմ գալիս, սկսում եմ պտտվել բոլոր հարկերով, փորձել 214, 314 սենյակները, ինչ-որ մեկից հարցնում եմ՝ միգուցե 144 համարի սենյակ կա: Ամեն ինչ ապարդյուն: Ջղայնացած մտածում եմ. «Ա՜ դե, այ մարդ, էս ի՞նչ սև մոգություն էր. գնամ տուն մի կուշտ փորով հաց ուտեմ, է՛», ու ոնց մտածում, տենց էլ անում եմ:

Տանը նորից բացում եմ մեյլս, ինձ ուղարկված նամակն ստուգում, ու... Էսքան գլուխ ցավացնելուս նպատակն ի՞նչ ա. ժողովու՛րդ, մի հատ ասեք՝ ՀԱ՛Յ բանասիրության ֆակուլտետ կոչվածը որտեղ ա... Ի՞նչ ռոմանո, ի՞նչ բան: :(