Հղումներ

Showing posts with label իմ արկածներից. Show all posts
Showing posts with label իմ արկածներից. Show all posts

24.10.12

Concerto for Goblins and the Bathroom Tap

Էսօր բաղնիքի ծորակը բացելիս ջրի խշշոցի «տակից» ինչ-որ կոնչերտո էի լսում. երգեհոնի, կոնտրաբասի ու թավջութակի ձայներ էին հատկապես գալիս: Ուրիշ փողային գործիքներ էլ էին կային: Մի տեսակ... Կանալիզացիայում ու գետնի տակ՝ ջրատար խողովակներում, մելոման գոբլիննե՞ր են ապրում:

2.10.12

Սև մոգություն կամ ուշադրության պակաս


Պատմությունը, ուրեմն, սկսեմ երկրորդ մասից. էսօր պետք է գնայի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ՝ Հայոց լեզվի պատմության դասընթացների մասնակցելու: Մարդկանցից հարցնում եմ՝ Բանասիրության ֆակուլտետը կոնկրետ որ մեկն է, պարզվում է՝ մեր իրավաբանականի դիմացի «Ռոմանո» կոչվածը: Գնում եմ Ռոմանո, մուտքի մոտ հարցնում եմ.

- 114-րդ սենյակը,- դասընթացի տեղը նամակով էդպես էին հայտնել,- որտե՞ղ է:

Մեկ էլ խեղճ պահակը զարմացած, գրեթե ապշահար, ինձ հարցնում է.

- Ո՞րը: O_O
- 114՛-ը,- ասում եմ,- 114-ը:
- Ըըըը... Էն կողմ:

Գնում եմ «էն կողմ»՝ սենյակների թվերին հետևելով, հասնում 114-ին, մեկ էլ ի՞նչ տեսնեմ որ լավ լինի. տղաների զուգարանն է: Չեմ հավատում: Նույնիսկ մի քիչ դռնից ներս եմ մտնում՝ ամեն դեպքում հավաստիանալու, քխմ, որ դռան հետևում զուգարանից բացի այլ նշանակության տարածքներ չկան... Հիասթափված դուրս եմ գալիս, սկսում եմ պտտվել բոլոր հարկերով, փորձել 214, 314 սենյակները, ինչ-որ մեկից հարցնում եմ՝ միգուցե 144 համարի սենյակ կա: Ամեն ինչ ապարդյուն: Ջղայնացած մտածում եմ. «Ա՜ դե, այ մարդ, էս ի՞նչ սև մոգություն էր. գնամ տուն մի կուշտ փորով հաց ուտեմ, է՛», ու ոնց մտածում, տենց էլ անում եմ:

Տանը նորից բացում եմ մեյլս, ինձ ուղարկված նամակն ստուգում, ու... Էսքան գլուխ ցավացնելուս նպատակն ի՞նչ ա. ժողովու՛րդ, մի հատ ասեք՝ ՀԱ՛Յ բանասիրության ֆակուլտետ կոչվածը որտեղ ա... Ի՞նչ ռոմանո, ի՞նչ բան: :(

20.9.12

Երաժշտության զգայականությունը


Հատված աշխարհի ամենատարբեր ծայրերից անծանոթ երաժշտասերների հետ իմ նամակագրություններից: Էս մեկը ամենատպավորիչների թվում է. հեղինակը ներկայումս Թիմ Բաքլի ու էլի շատ այլ մռութ երաժիշտներ քավր անող, վաթսունն անց  պապիկ է.
Քոլեջում (կարծեմ՝ 1968 թիվն էր) մի աղջկա գիտեի. Գորդոն Լայթֆութ շատ էր սիրում: Այն ժամանակ նա ինձ մի տարօրինակ բան ասաց, որը ես երբեք չէի կարողանում հասկանալ. նրան դուր էր գալիս շորերը լրիվ հանել հագից, մերկ պառկել հատակին ու պարզապես Լայթֆութ լսել:
Հիմա ես հասկանում եմ դա՝ երաժշտության զգայականությունը: 
Փետրվարի 3, 2012թ.