Հղումներ

Showing posts with label Թիմ Բաքլի. Show all posts
Showing posts with label Թիմ Բաքլի. Show all posts

16.2.13

Կապույտ, թախծոտ մեղեդին



Blue Melody - Tim Buckley RememberedBlue Melody - Tim Buckley Remembered by Lee Underwood
My rating: 5 of 5 stars

Tim Buckley became an inspiration and forever seized me with his music from the very first time I heard it...

I have read some biographies and autobiographical books, and I've always enjoyed them, but Lee Underwood's "Blue Melody" is unlike anything I've read before. It's actually one of the most beautiful, inspiring, luminous, influential and unforgettable books I've ever read, one that does change a person, a life.  It's an utterly, unbelievably honest tale of life and love, anger and compassion, joy and grief. It's so, so, so human, so tender and so touching. It's as beautiful and fair as Lee's guitar solo in the middle of "Chase the Blues Away" on Live at the Troubadour 1969. :)

I would love to have a chance to say "thank you" to Mr. Underwood for this book and, of course, for his invaluable contribution to and influence on Tim Buckley music.

I would recommend the book to absolutely everyone, even to people, who have never heard Tim's music. But for those who find the latter close to their soul, it's a must-read: it made me to discover and re-discover Tim's music again and again, deeply and truly appreciate all of the musical phases he passed through... The book expanded my musical horizons unlike anything, and maybe it will become a great help in my own musical endeavours.

:')


View all my reviews

p.s. Գրքում մի հատված կա, որ շատ եմ ուզում թարգմանել ու տեղադրել էստեղ քեզ համար: :) Coming soon.

24.1.13

Շնորհավոր նոր տարի: 13-ի պոստ #1

Հետաքրքիր 
Չափազանց հետաքրքիր փլեյլիստ.
Tim Buckley 1966 - It Happens Every Time
Peel Sessions 1968 (1993) - Hallucinations/Troubadour
Happy Sad 1969 - Gypsy Woman
Starsailor 1970 - The Healing Festival o_O
Greetings from L.A. 1972 - Sweet Surrender ^_^
Honeyman Live 1973 - Pleasant Street (ալբոմին ուշադրություն, փլիզ)
Look at the Fool 1974 - Tijuana Moon ուււ՜
Starsailor 1970 - The Healing Festival զզ
Starsailor 1970 - The Healing Festival զ...
Starsailor 1970 - Down by the Borderline հըըըը
Starsailor 1970 - The Healing Festival ույիիի

Բլին, ես չեմ կարում Բաքլիի փլեյլիստ կազմեմ, հմ էն հիլինգ ֆեստիվալից հետո մի հատ սառը ջուր ա պետք ականջներին: Once I Was-ը արժի: Ու ուաբշե էն 4 գիգ բուլկին էլ արժի դնել հատ հատ կռծել: ^_^





Ինչ էի ուզում ասել. Բաքլին տրոլլի ժպիտ ունենալուց բացի իսկական երաժշտական տրոլլ ա նաև: Ու կայֆը էն ա, որ իրա Բուլկիները միշտ համով են՝ անկախ համեմունքներից: Մեկ-մեկ էլ ուտում ես, ցնդում ես: ^_^

26.11.12

Նեղ աշխարհ. կամ ինչ կապ կա Էդգար Պոյի ու Թիմ Բաքլիի միջև


Ջոն Քինգը, ում հանդիպեցինք 1967 թվին, Նյու Յորքում ամենալավ տղերքից մեկը դուրս եկավ: Նա որոշ ժամանակ ապրում էր Բլիքեր Ստրիթ 88 հասցեում՝ մի բարձրահարկ շենքում, ու չորրորդ հարկից հինգցենտանոց ու տասցենտանոց մանրադրամներ էր շպրտում մայթով անցնող թափառաշրջիկներին: Հետո նա տեղափոխվեց Քինգ Ստրիթ 15՝ գյուղական տան նկուղային հարկում մեկսենյականոց, գարշահոտ մի բնակարան, որտեղ մի ժամանակ Էդգար Ալան Պոն էր ապրում: Ես և Թիմը հաճախ էինք այնտեղ մնում ու հաճախ էլ ուռում-հարբում էինք՝ ճիշտ այնքան, որքան ծերուկ Էդգարն էր անում:

Lee Underwood, Blue Melody: Tim Buckley Remembered, Backbeat Books 2002, էջ 61-62

25.10.12

Լավ ու վատ երգիչների մասին

Ափալ-թափալ երաժշտական նոթ # 2.

Նոր մտածում էի, թե ինչի ա, օրինակ, պարզ մարդու խոսքերով ասած, Բաքլին լավ երգիչ, բայց խոսքի Բիյոնսեն լավը չի: Ախր լսում եմ, լսում, վրոդի վերջինն էլ ա տեխնիկապես հզոր վոկալիստ: Ո՞վ չէր երազի` տենց երգել իմանար...

Ու տենց կան շատ-շատ լավ վոկալիստներ, որ լսում-լսում եմ, ասում եմ՝ վավու՜, ոնց էլ սենց երգում ա, ուխ տի՜, խի՞ ես իրենց չեմ լսում և այլն, բայց ֆսյո ժը «հոգու խորքում» :D զգում եմ, որ իրենք լավը չեն: Ու պատասխանը ինձ թվում ա՝ նրա մեջ ա, որ կա էսպես ասած երգիչների մի կատեգորիա, որոնք լավ են երգում, բայց որոնց մոտ առաջնային նպատակ ա ձևավորված՝ մարդկանց զարմացնել, վոկալի լավ տեխնիկա ցույց տալ՝ շփոթելով էդիկ երգարվեստի հետ, ու կան երգիչներ, որոնց մոտ վոկալի տեխնիկան ոչ թե նպատակ ա, այլ միջոց, գործիք: Էդ մարդիկ են, որ ձգտում են հենց իսկական արվեստ ստեղծելու: Էս վերջին նախադասությունը մի տեսակ շատ «քիթը ցցած ինծիլիգենտի» հնչողություն ունի, բայց էդ էնքան պարզ, հասարակ, մարդկային, ՄԱՐԴԿԱՅԻՆ, մարդուն անասուններից տարբերակող բան ա. առօրյա ուտել-խմել-*ա*ելուց ու կրկեսի կապիկների նման մեխանիկորեն ինչ-որ բաներ անել սովորելուց բացի հոգևոր, «երկրից կտրված» արժեքներ ստեղծել, ունենալ. թեկուզ մենակ սեփական գլխում անկապ մտքերի ու զգացմունքների տեսքով՝ առանց նույնիսկ ուրիշների համար ինչ-որ արտահայտչաձև տալու... Հենց էդ ա Բաքլիի ամբողջ անկեղծությունը, սիրունությունը, ամբողջ արժեքը: Երբեք պետք չի էդ վոկալ կոչվածը վերջնական նպատակակետ սարքել. դա ընդամենը գործիք ա, միջոց: Ես իմացա, oui! ^_^