Հղումներ

Showing posts with label folk. Show all posts
Showing posts with label folk. Show all posts

3.3.13

Songs of Molly Drake (with download link)

Է՜հ, ո՞վ սենց մամա ունենար, որ Նիք Դրեյք չդառնար:

Չքնաղ երգեր են, ու եթե ոմանք կարող են բողոքել տնային ձայնագրության անորակությունից, ապա ես կասեմ, որ դա երգերին շատ ավելի ինտիմ մթնոլորտ ա հաղորդում, ինչը ինձ դուր է գալիս:

Մոլլին երբեք ստուդիական ձայնագրություններ չի արել և, ամենայն հավանականությամբ, այդպիսի մտադրություն էլ չի ունեցել. բոլոր երգերը կատարում է իր տնային դաշնամուրի նվագակցությամբ (ըստ երևույթին էն դաշնամուրի, որ լսում ենք Նիքի տնային ձայնագրություններում)՝ մենակ կամ ընտանիքի, ընկերների համար: Սիրողական ձայնագրությունները կատարել է իր ամուսինը:

60 տարիների հեռվից առաջին անգամ օտար ունկնդիրների ականջին են հասնում Մոլլիի երգերի ու ձայնի զգացմունքային պարզությունը, անմիջականությունն ու անկեղծությունը: Ամբողջ ալբոմը կարծես musical sanctuary լինի: :) Իմ ամենասիրելիները՝ "Love Isn't a Right", "Ballad", "Set Me Free"...

Download mp3 320 kbps (կտտացրու ինձ)

20.9.12

Երաժշտության զգայականությունը


Հատված աշխարհի ամենատարբեր ծայրերից անծանոթ երաժշտասերների հետ իմ նամակագրություններից: Էս մեկը ամենատպավորիչների թվում է. հեղինակը ներկայումս Թիմ Բաքլի ու էլի շատ այլ մռութ երաժիշտներ քավր անող, վաթսունն անց  պապիկ է.
Քոլեջում (կարծեմ՝ 1968 թիվն էր) մի աղջկա գիտեի. Գորդոն Լայթֆութ շատ էր սիրում: Այն ժամանակ նա ինձ մի տարօրինակ բան ասաց, որը ես երբեք չէի կարողանում հասկանալ. նրան դուր էր գալիս շորերը լրիվ հանել հագից, մերկ պառկել հատակին ու պարզապես Լայթֆութ լսել:
Հիմա ես հասկանում եմ դա՝ երաժշտության զգայականությունը: 
Փետրվարի 3, 2012թ. 

30.8.12

Սոճու անտառներում, ուր արևը երբեք չի շողում

Օքեյ, ես սկսում եմ ասել, որ երաժիշտն ախմախ ա, երբ վերջինիս կատարմամբ "In the Pines"-ի նման մութ, մռայլ, խորհրդավոր ու մի քիչ էլ վախենալու պատմություն պատմող (ինչպես նմանատիպ շատ այլ անգլո-ամերիկյան ժողովրդական ստեղծագործությունների մեջ) երգ սկսում է հնչել Backstreet Boys-ի "Show me the meaning of being lonely"-ի՝ ինչ-որ տափակ, դեռահասական սիրային բալլադի նման: 


Ըստ այդմ էլ, ում աշխարհընկալումը ոնց որ կա, ում հետաքրքրությունների շրջանակը ինչով, որ սահմանափակվում կամ ընդլայնվում ա, եղած տարբերակների միջից իրեն հոգեհարազատն էլ գտնում ա.

4.8.12

Սկարբորոյի տոնավաճառը, բրիտանական ֆոլկը

Scarborough Fair-ը ամենահայտնի անգլիական (բրիտանական) ժողովրդական մեղեդիներից է. դրանից հայտնի մեկ էլ երևի Greensleeves-ն է: Երաժշտագետները «Սկարբորո»-յի արմատները հասցնում են ընդհուպ մինչև 17-րդ դար: Երգի այսօրվա բովանդակությունը հետևյալն է. միջնադարում ամեն տարի Անգլիայի Սկարբորո քաղաքում մե՜ծ ու աննախադեպ տոնավաճառ էր կազմակերպվում, ու աշխարհի տարբեր ծայրերից վաճառականներ էին գնում այնտեղ՝ իրենց առևտուրն անելու: Երգի հերոսը կամ հերոսուհին, ըստ երևույթին՝ մի խուլ գյուղում նստած տղա կամ աղջիկ, որ դաշտում սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր՝  մաղադանոս, շալֆեյ, ռոզմարին և ուրց (parsley, sage, rosemary and thyme) է հավաքում, որոնք նույնպես պետք է տարվեն Սկարբորոյի տոնավաճառ, խնդրում է այդ խոտերին, որ իր անունից իր սիրեցյալին բարևեն ու հետն էլ ասեն, որ մինչև էս-էս-էս բաները չանի (որոնք անհնար են. օրինակ՝ առանց ասեղի ու թելի շապիկ կարել բատիստից, ծովի մեջ մի ակր հող գտնել, դրա վրա կաշվից մանգաղով հունձ անել ու ամբողջը մի փնջում հավաքել :) ), էլ չի սիրի նրան:


Էսպես, երգի պարզությունից ու սիրունությունից ոգեշնչված՝ մի քանի շաբաթ առաջ որոշեցի մի քիչ ես էլ ինձ գիտառՉիստ զգալ, ու էն որ իրենց կայֆին խմած-մմած սկսում են էշ-էշ բաներ նվագել-երգել՝ իրենց տաղանդն ի ցույց դնել, նման մի բան էլ ես արեցի ու բռնեցի "Scarborough fair"-ը հայերեն թարգմանեցի: Բայց իրականում, ներողություն արտահայտությանս համար, թ*իք մը ստացվեց, որովհետև դժվար էր՝ չնայած նպատակը բնավ երգը բառացի թարգմանելը չէր, այլ կիսակատակ ինչ-որ հայկական իրականության մեջ նման մի բան ստանալը: Ու ամենադժվարը հենց առաջին տողն էր "are you going to Scarborough fair?"-ը: Մենք չունենք ոչ մի նման տոնավաճառ, որտեղ հեռուներից մարդիկ են գալիս: Ու հենց Սկարբորոյի անունն է, որ երգողի ու իր սիրեցյալի միջև հեռավորության ու կարոտի ենթատեքստն է դնում, որովհետև տարվա մեջ էդ մի շանսն է, որ իր հավաքած խոտերն ու իր սիրեցյալը կարող են հանդիպել: :D :)) «Զեյթունի շուկա»-ն չի բռնում, հեչ չի բռնում: Փոխարինեցի «քաղաքի շուկա»-յով, որը գյուղից քաղաք տանելու ենթատեքստ է թողնում: Մի քիչ ավելի մոտ... Բայց, մմմ, գուցե դու՞ք էլ տարբերակներ ունեք.

Արդեն գնու՞մ եք քաղաքի շուկա,
Ուրց և դաղձ, մանանեխ, ռեհան,
Բարև տարեք. այնտեղ մեկը կա.
Ես առաջ սիրում էի նրան:

Այ սենց խիստ օրագրային խոխմա մտքեր... :) Թող մնան, մեկ էլ տեսար՝ հասունացան, մի բան ստացվեց:







Ու էս տարբերակով. ճիշտն ասած, զուտ իմ սուբյեկտիվ ճաշակի առումով, չեմ կողմնորոշվում՝ որն է ավելի վատը՝ Սարա Բրայթմանի՞, թե՞ Սելթիկ Վումանի երաժշտական մշակումը: :D Այնուամենայնիվ.



Մեկ էլ՝
Հ.գ. Ես մեղք չունեմ, որ հայերենը բաղաձայն լեզու ա :D

29.6.12

Լացացնող հիացմունքի մասին

Գեղեցկության մի հատ կատարյալ տեսակ կա, որ անբացատրելի է ուղղակի. ընդհանուր գիծը հազվադեպ հանդիպող նման բաների մեջ այն է, որ իրենց մեջ միաժամանակ համ հզորություն կա, համ մաքրություն, համ էլ անկեղծություն: Իրենք ինձ մոտ միշտ տարօրինակ ռեակցիա են առաջացնում. սիրտս «լցվում» է հիացմունքից, ու սկսում եմ լաց լինել կամ առնվազն անընդհատ զսպված «հեսա կլացեմ» զգացողություն է մոտս: Ու էդ ամենը ոչ մի բանից: Ոչ ինչ-որ տխուր հիշողություն, ոչ ինչ-որ ասոցիացիաներ: Ուղղակի ահավոր սիրուն են: Էդքան բան: Ու մինչև հիմա նման երեք դեպք հստակ կարող եմ առանձնացնել.

1. Առաջին պատվավոր հորիզոնականը զվաղեցնում է ծովը. ավելի կոնկրետ՝ առաջին անգամ աչքերս միանգամից բացելն ու ծովը տեսնելը (էդ ժամանակ արդեն 19 տարեկան էի :). էն եմ հիշում, որ երկինքն ու ջուրը խառնվել էին իրար, սկզբից չէի հասկանում՝ որը որտեղ էր): Լուսանկար չեմ դնում, որովհետև ոչ մեկը չեն արտահայտում էն, ինչ զգում ես, երբ մեջն ես:

2. Երկրորդը այ այս կտավն է: Միշտ: Ամեն անգամ նայելուց: Նույն զգացողությունն է: Հիմա ինքը պահվում է Փարիզում՝ Օրսեի թանգարանում. մարդ մտածում է՝ բա չլինե՞ր. գնար օրիգինալը մի հատ տեսներ, մի կուշտ լացեր գար: :)

«Աստղազարդ գիշեր մը Ռոնայի վրա». Վան Գոգ

3. Երրորդը այ այս երգն է հենց այս կատարմամբ: Հատկապես հենց առաջին տողը երգելուց Սանդիի ձայնը: Նորից շեշտեմ. երգի իմաստից չեմ հուզվում կամ էլ եսիմ ինչ... Ուղղակի ահավոր սիրուն է ու մաքուր իր ձայնը: Ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ Բաքլի լսելուց երբեք էդ զգացողությունը չեմ ունեցել:



Չնայած... Երևի չորրորդ ու ամենաթարմ նմանատիպ տպավորությունը կարելի էր տալ Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպի որոշ հատվածների, ինչպես, օրինակ.

И он даже успел узнать ее в этой сумятице, разглядеть сквозь неповторимо горькие слезы из-за того, что он умирает один, без нее, и еще успел посмотреть на нее последний раз в жизни таким сияющим, таким печальным, таким благодарным взглядом, какого она не видела у него ни разу за полвека их жизни вместе, и сумел сказать ей на последнем выдохе: - Один Бог знает, как я тебя любил.

Ներուդայի էս բանաստեղծությանն էլ կտայի, բայց էս մեկն արդեն ուրիշ պատմության հետ եմ սկսում խառնել երևի թե: :)


Բա... :)