Հղումներ

Showing posts with label անդրգրաունդ. Show all posts
Showing posts with label անդրգրաունդ. Show all posts

21.7.12

Have a cigar, Roy Harper

Հետաքրքիր է, որ չնայած Ֆլոյդ ու Զեփելին սիրողների բազմամիլիոնանոց բանակին, Have a Cigar-ը, Hats off to Roy Harper-ը ու էն, որ Ջիմի Փեյջը շատ-շատ է նվագել Ռոյ Հարփերի հետ ու Ռոյ Հարփերի համար, էդպես էլ բավականաչափ PR չդարձան, ու էս մարդը երբեք մեծ լսարան չունեցավ: Նա պատկանում է «երաժիշտներ երաժիշտների համար» կատեգորիային. դրանք երաժիշտներ են, ովքեր չունեն մեծ լսարան, բայց փոխարենը խիստ հայտնի են պրոֆեսիոնալների շրջանակում ու վայելում են նրանց խորին հարգանքը՝ ոչ հազվադեպ նաև որպես նրանց ուսուցիչներ: Շատ վառ օրինակ է Թոնի Ջո Ուայթը...

Մինչդեռ, ըստ իս, Ռոյի երաժշտությունն արտակարգ է: Եթե հեռու գնալու հավես էլ չլինի, ապա Stormcock ալբոմն առնվազն խորհուրդ եմ տալիս մի անգամ, երկու անգամ լսել: Այդ ալբոմում նվագում է նաև Փեյջը: Ու էլի վոկալից եմ խոսելու (ինձ տարել ա, հա :D), բայց իր տեխնիկան նույնպես շատ յուրահատուկ է. ձայնը հաճախ ձգվու՜մ-ձգվու՜մ, բարակում է, ու թվում է, թե մի քիչ էլ ու կխզվի, բայց չէ, ոնց «գնացել էր», էդպես էլ «հետ է գալիս»:

Հա, մոռացա. ֆոլկ ռոքի, պրոգրեսիվ ֆոլկի ու անսովորի սիրահարների համար:

Կարճատև տեսահոլովակ, որտեղ Փեյջն ու Հարփերը միասին նվագում են բնության գրկում.


Me and My Woman, Stormcock 1971



Twelve Hours of Sunset, Valentine 1974


16.7.12

Հայկական հևի. welcome back, Նաիրի! (վիդեոներ)



Մի երկու բան կա Երևանում, որ աշխարհի որ ծերն էլ գնամ, քանի տարեկան էլ դառնամ, միշտ կարոտելու եմ: Նաիրիի համերգները էդ քիչ բաներից մեկն են: 

Ահագին ժամանակ է, ինչ համերգներ չէին տալիս, քանի որ կիթառահարը՝ Խորենը, բանակում էր, բայց ինքն արդեն եկել ա, ու էսօր երկար սպասված "Welcome Back" համերգն էր: Շա՜տ էի կարոտել, ու լիքը անակնկալներ եղան, որոնցից մեկը համենայն դեպս ինձ համար շատ տհաճը դուրս եկավ էր. չգիտես խի էս անգամ որոշել էին ուղիղ event-ում գրված ժամին համերգը սկսել, ու իրենց ճշտապահության երեսից համարյա կեսը բաց թողեցի: :( Փոխարենը Dio-յի, է թու, Black SabbathHeaven and Hell-ի ու Judas PriestPainkiller-ի հրաշալի քավրները բաց թողածը ինչ-որ չափով կոմպենսացրին: \m/



Մի խոսքով, լեզվիս շատ չտամ, գրելուս հիմնական իմաստն էն էր, որ էսօրվա համերգից երկու հատ վիդեո եմ նկարել (իմ շատ սիրելի երգերը՝ Run Baby Run ու Mad Dog. շուտվանից էի ուզում սրանք հենց Այդինի վոկալով կենդանի կատարմամբ վիդեոներ տեսագրել, էն էլ հա չէր ստացվում... Երկուսն էլ Նաիրիի հեղինակային երգեր են, ի դեպ) ու ներքևում տեղադրում եմ: 

Կայֆ օր էր էսօր, դուք էլ եկեք Նաիրիի համերգներին! Մանավանդ, որ ականջիս ինչ-որ կասկածելի փսփսոցներ են հասել, մեջները պահի տակ "Manowar" լսեցի: :D Է՜խ, մենակ թե գնալուցս առաջ հասցնեմ լսել: \m/


Run Baby Run



Mad Dog




25.6.12

Re-post: River Crombie

Երաժշտասեր հասարակությանն առաջարկում եմ «Adele-ազգիներից» մի պահ կտրվել ու ժամանակին գնահատել համեստ, բայց խիստ տաղանդավոր մարդկանց:

Նախկինում մի անգամ արդեն գրել էի River Crombie-ի մասին, որն իրենից ներկայացնում է one-man-band, ավելին՝ «մեկ ձայն և մեկ կիթառ» ֆորմատի մեջ: Այն ժամանակ ես նրան բացահայտել էի Jackson C. Frank-ի՝ իր հիանալի քավրների շնորհիվ ու մի թեթև շահագործում էի՝ ինքս իրենից սովորելու նպատակով: Հետո գտա իր հեղինակային երգերը, ու պարզվեց՝ դրանք շատ լավն էին: Իրար մեսիջներ գրեցինք, խոստացավ՝ իր դեբյուտային ալբոմը ձայնագրելուն պես տեղյակ պահել, բայց ես իմ յութուբյան նախկին ըքաունթը ջնջեցի, ու մեր կապը կտրվեց: Վերջերս նորից միտս եկավ, ու որոշեցի փնտրել՝ տեսնել, թե ինչ եղավ: Պարզվում է՝ օգոստոսին արդեն իսկ ալբոմը ձայնագրել էր, իսկ ես քանի ամիս է՝ ուխտի ականջում քնած եմ...


River Crombie"Time Beyond Me" ալբոմը լրիվ արդարացրեց իմ սպասելիքները. հատկապես դուր եկան "Folding Circle", "Cold Winter Morning", "Time Beyond Me", "Sweeping Days" ստեղծագործությունները. ի՞նչն է ամենաշատը ուրախացնում. կիթառի պարտիաները. Նիք Դրեյք, Ջեքսոն Սի Ֆրենկ. կարծես վերակենդանացած լինեն. 60-70-ականների old school ֆինգերփիքինգային բոլոր ավանդույթների պահպանմամբ: Վոկալն էլ է լավը. շատ հանգիստ, առանց որևէ արհեստական «ծամածռությունների», բնական երգում է: Մի խոսքով՝ ինձ անչափ հաճելի էր նմանատիպ նոր ստեղծագործություններ լսելը: Ես էլ կուզենայի ինքս նման երգեր գրել, է՜խ...











Հ.գ. Ալբոմն անվճար ներբեռնելու նենգ նպատակներով կարող եք պարզապես գուգլել "river crombie time beyond me" >_>