![]() |
Նկարում՝ Sandy Denny. շատ լավ կին վոկալիստների մասին՝ ի միջի այլոց |
Նենց չի, որ կանայք ընդհանուր առմամբ վատ վոկալիստներ են, չէ, ընդհակառակը՝ ֆոլկի, թեթև ռոքի, փոփ, ջազ ու այլ ոճերում, էլ դե չասեմ դասական (օպերային) երգեցողության դեպքում մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում հատուկ աչքի ընկնող կին վոկալիստներ փնտրել, որովհետև տղամարդկանց հավասար (կամ տղամարդիկ կանանց հավասար) տեղ ունեն էդ ոճերում: Չնայած ինչ-որ նկատել եմ, որ շատ լավ տղամարդ վոկալիստները (երևի թե ընդհանուր առմամբ ֆիզիկապես ավելի ուժեղ ձայնային ապարատի, հատկապես համեմատաբար ավելի հաստ ու երկար ձայնալարերի ու կոկորդային մկանների շնորհիվ :D) սովորաբար ձայնի ավելի մեծ range են ունենում, բայց դե էդ դեռ ուրիշ թեմա է: >_>
Իսկ այ մետալի մեջ կանայք քիչ են: Իսկապես քիչ են: Հատկապես լավերը: Գրեթե չկան: Ու խոսքը չի գնում օպերատիկ ձայնով դում մետալ երգողների կամ գրոուլ անողների ու եսիմ էլ ինչ ձևի ճմռթած հարշ վոկալների մասին: Խոսքը գնում ա հատկապես ավանդական հևի մետալ/հարդ ռոքում թեթևակի խզվածոտ, բայց այնուամենայնիվ մաքուր ու միաժամանակ թափով (երբեմն կիսա-օպերատիկ) հզոր ձայնի մասին: Մի խոսքով, էն ինչ պատկերացնում ենք Դիո, Բրյուս Դիքինսոն կամ Կևին ԴյուԲրո (Quiet Riot) ասելով:
Ու ես միշտ մտածում էի թե խի՞: Ի՞նչն ա խանգարում: Ուղղակի կանայք ավելի բարձր ռեգիստրում են երգում, էդքան բան: Կարելի ա շատ նորմալ տեխնիկա զարգացնել high pitched scream-երի և այլնի, ու մյուս գործիքների դաշնակումները վոկալին համապատասխանեցնել...
![]() |
Սիրուն Դորո տոտա |
Ու մինչ էս տեսակ մտորումների մեջ էի, երկու շաբաթ առաջ Տրոլլ փաբում (ապրեն իրենք :D) լսեցի մի հատ շատ լավ երգ, ու երեխեքից ինձ ասացին, որ վոկալիստը աղջիկ ա, բայց էդ պահին մի հատ նենց սկրիմ ընկավ ականջս, որ հրաժարվեցի հավատալ պարզապես!! Մտածեցի, որ Steelheart-ի վոկալիստի նման լավ բարձր ձայնով տղա կլինի ուղղակի: Բայց ցեցը ընկավ ջանս, ու հաջորդը օրը հայտնաբերեցի Դորո Պեշին (Doro Pesch) ու Warlock (թարգմանաբար նշանակում է «կախարդ») խմբին: Warlock-ի անունը, որպես 80-ականների կարևոր խմբերից (ես դրանց շատ եմ լսում), տարբեր տեղեր շատ էի հանդիպել, բայց բախտս չէր բերել էնքան, որ լսեի:
Մի խոսքով, ասածս էն ա, որ Դորոն իրոք ահավոր լավն ա ոչ միայն կանանց մեջ էդ ոճում, այլ ընդհանուր բոլորի մեջ: Որ համ խզվածոտ ձայնով ա երգում, համ շատ սիրուն մաքուր վոկալով անցնումներ ա կատարում, համ էլ կայֆ սկրիմեր ա անում!! :)) Ու ինձ թվում է հարցը ոչ թե նրա մեջ է, որ կանայք տեխնիկապես ի վիճակի չեն հևի մետալ ոճում երգել, այլ էն, որ ավանդական հևի/հարդ ռոք հոգով-սրտով իսկապես սիրողները քիչ են, որ մի հատ էլ իրենց մեջ համարձակություն ունենան ինչ-որ նոր բանի սկիզբ դնեն, իրենց միջից լավերը զտվեն ու համաշխարհային ճանաչման հասնեն: Էսօր մի հատ հարցազրույց էի նայում Դորոյի հետ (վերջում կտեղադրեմ), ու անկեղծորեն նախանձեցի իրեն, որովհետև ինքը էնքան երջանիկ էր երևում իր կարիերայով, ինչքան էր ժպտում հարցերին պատասխանելուց, իր ֆանատների մասին պատմելուց, թե ինչքան ա սիրում երգել, ֆանատների հետ շփվել, ոնց ա ամենօրյա կյանքից ոգեշնչվում. հատկապես հավես էր էն պահը, որ իր մոտ օրագիր ա պահում, ու եթե ինչ-որ հետաքրքիր բան ա պատահում իր հետ, գրի ա առնում, որ հետագայում կարողանա դրա մասին երգեր գրել:
Համ էլ ես մի հատ տարօրինակ չափանիշ ունեմ՝ ստուգելու մարդկանց (հատկապես աղջիկների դեպքում ա լավ աշխատում) ինչքան ա դուր գալիս մետալ համերգների ժամանակ երաժշտությունը, ինչքանով ա էդ իրենց հոգեհարազատ, ու էդ չափանիշը... տադաաա՜մ... հեդբենգի ձևն ա: Ես սիրում եմ, հա, համերգների ժամանակ դրա վրա ուշադրություն դարձնել. ինքը վռազ «պալիտ» ա անում կոտրատվող ձևերիստներին՝ համ ֆանատների, համ կատարողների դեպքում: :D Բա: :) Դորոն հավեսով, թափով, կայֆ հեդբենգ ա անում: :)
Լավ... Լինկեր.
Ինձ շատ դուր եկած երգ Warlock-ից.
Էլի շատ լավ Դորո տոտա.
Սիմֆոնիկ Դորո.
Եվ հարցազրույցը.
No comments:
Post a Comment