Երաժշտասեր հասարակությանն առաջարկում եմ «Adele-ազգիներից» մի պահ կտրվել ու ժամանակին գնահատել համեստ, բայց խիստ տաղանդավոր մարդկանց:
Նախկինում մի անգամ արդեն գրել էի River Crombie-ի մասին, որն իրենից ներկայացնում է one-man-band, ավելին՝ «մեկ ձայն և մեկ կիթառ» ֆորմատի մեջ: Այն ժամանակ ես նրան բացահայտել էի Jackson C. Frank-ի՝ իր հիանալի քավրների շնորհիվ ու մի թեթև շահագործում էի՝ ինքս իրենից սովորելու նպատակով: Հետո գտա իր հեղինակային երգերը, ու պարզվեց՝ դրանք շատ լավն էին: Իրար մեսիջներ գրեցինք, խոստացավ՝ իր դեբյուտային ալբոմը ձայնագրելուն պես տեղյակ պահել, բայց ես իմ յութուբյան նախկին ըքաունթը ջնջեցի, ու մեր կապը կտրվեց: Վերջերս նորից միտս եկավ, ու որոշեցի փնտրել՝ տեսնել, թե ինչ եղավ: Պարզվում է՝ օգոստոսին արդեն իսկ ալբոմը ձայնագրել էր, իսկ ես քանի ամիս է՝ ուխտի ականջում քնած եմ...
River Crombie-ի "Time Beyond Me" ալբոմը լրիվ արդարացրեց իմ սպասելիքները. հատկապես դուր եկան "Folding Circle", "Cold Winter Morning", "Time Beyond Me", "Sweeping Days" ստեղծագործությունները. ի՞նչն է ամենաշատը ուրախացնում. կիթառի պարտիաները. Նիք Դրեյք, Ջեքսոն Սի Ֆրենկ. կարծես վերակենդանացած լինեն. 60-70-ականների old school ֆինգերփիքինգային բոլոր ավանդույթների պահպանմամբ: Վոկալն էլ է լավը. շատ հանգիստ, առանց որևէ արհեստական «ծամածռությունների», բնական երգում է: Մի խոսքով՝ ինձ անչափ հաճելի էր նմանատիպ նոր ստեղծագործություններ լսելը: Ես էլ կուզենայի ինքս նման երգեր գրել, է՜խ...

Հ.գ. Ալբոմն անվճար ներբեռնելու նենգ նպատակներով կարող եք պարզապես գուգլել "river crombie time beyond me" >_>
Disqus կգցե՞ս բլոգիդ վրա, սրանով մարդու կոմենտելը չի գալիս:(
ReplyDeleteՔիչմ նյու-ֆոլկոտ պահ կա ռիթմի ու կիթառի ապլիկատուրայի մեջ, ալտերնատիվոտ բան, ինձ վանում է, բայց մեղեդիները լավն են:
Մմմ, բլոգի վրա գցելը կոնկրետ ո՞րն ա :)
DeleteՆյու ֆոլկը չգիտեմ, ինձ մեկ-մեկ թվում ա սենց բաները ընդհանրապես ֆոլկի հետ կապ չունեն: Օրինակ՝ Jackson C. Frank-ի երգերը կամ հենց Դրեյքի: Մարդիկ ուղղակի իրենց երգերն են գրում՝ ինչ-որ տեղ ֆոլկային տրամադրություն ստեղծելով: Նույնիսկ թեգերի մեջ «ֆոլկ» նշելս չի գալիս: :)
Բայց հասկանում եմ էդ տարբերությունը որտեղ ես զգում, իրոք կա, մի պահ Birch Book էլ ա հիշեցնում: Ինձ դուր է գալիս ամեն դեպքում: :)