Բարև բոլորին: Առաջինը սա կկարդան նրանք, ովքեր ինձ արդեն բավականաչափ ճանաչում են, բայց էն պայծառ հույսով, որ մի օր էլ կարող է կարդան նրանք, ովքեր չեն ճանաչում, ներկայանամ.
Ես Անին եմ:
Ու էս բլոգում գրելու եմ հիմնականում երաժշտության մասին: Էն երաժշտության, որը ես եմ լսում, իսկ եթե ուզում եք պատկերացում կազմել այն մասին, թե առավելապես ինչ եմ լսում, կարող եք այցելել լաստ.ֆմ-ի իմ պրոֆիլը:
Երևի թե ավելի շատ պատահական մտքեր կլինեն. դրանց նմանները միշտ պտտվում են իմ գլխում ու սրանից հետո էստեղ են օբյեկտիվ տեսք ստանալու: Ուշադրության արժանի նորություններ հայտնաբերելու դեպքում կաշխատեմ երաժիշտներին էլ ներկայացնել: :)
Իսկ ոչ հիմնականում գրելու եմ այն ամենի (հասարակական խնդիրների, ուսումնական կյանքի, իմ մասնագիտության՝ իրավաբանության կամ այլ գիտությունների, արվեստի և այլնի) մասին, ինչն ինձ հուզում է ու պատրաստ եմ պատմել ու քննարկել բացարձակապես բոլորի հետ հետ. դրանք թերևս կառանձնացնեմ "nomusic" ընդհանուր թեգով:
Մի խոսքով, այսօրվա պատահական միտքը «հիմնական» կատեգորիայից, որը և վերջնականապես հասունացրեց բլոգի գաղափարը.
![]() |
Manowar-ը ջահել տարիներին՝ դիսկո ոճի հագուստով: Ձախից երկրորդը՝ Eric Adams, աջից առաջինը՝ Joey Demaio: Մյուս անդամները (Scott Columbus (հանգչի՛ր խաղաղությամբ) և David Shankle) հետագայում փոխվել են: |
Իրականում, Manowar-ը, հա, ահագին փոզեր (poser) խումբ լինելով (մանավանդ իրենց բավական մութ անցյալում)՝ շատ արդյունավետ կերպով detect ա անում մյուս փոզերներին, ովքեր ասում են, որ Manowar-ը վատ խումբ ա՝ զուտ արտաքին իմիջից դատելով, դրանով իսկ նրանց զտելով իսկական մելոմաններից, ովքեր բախտ են ունեցել հասկանալու, թե ինչ կայֆ երաժշտություն կա իրականում էդ խմբի մեջ!!! :P Ես ուրիշ խումբ չգիտեմ, որ էդքան էմոցիոնալ ու հաջող կերպով արտահայտի բրուտալ «դուխ», կատաղություն, ուժ ու հզորություն (բրուտալ և բռի!!!)՝ սատկացնելու... սատկացնելու ում, որ հասնում ա սատկել: :D :P Ու եթե Iron Maiden-ի հանդեպ սերը ինչ-որ տեղ մեծացնում ա էն, որ Դիքինսոնը ահավոր մռութ տիպ ա, ապա Մենավորին սիրում եմ մենակ իրենց երաժշտության համար, հա՛!! Ինչպիսի վեհ զգացմունքներ այս 50-60 տարեկան ձյաձկաների նկատմամբ!!
No comments:
Post a Comment