Հղումներ

29.6.12

Լացացնող հիացմունքի մասին

Գեղեցկության մի հատ կատարյալ տեսակ կա, որ անբացատրելի է ուղղակի. ընդհանուր գիծը հազվադեպ հանդիպող նման բաների մեջ այն է, որ իրենց մեջ միաժամանակ համ հզորություն կա, համ մաքրություն, համ էլ անկեղծություն: Իրենք ինձ մոտ միշտ տարօրինակ ռեակցիա են առաջացնում. սիրտս «լցվում» է հիացմունքից, ու սկսում եմ լաց լինել կամ առնվազն անընդհատ զսպված «հեսա կլացեմ» զգացողություն է մոտս: Ու էդ ամենը ոչ մի բանից: Ոչ ինչ-որ տխուր հիշողություն, ոչ ինչ-որ ասոցիացիաներ: Ուղղակի ահավոր սիրուն են: Էդքան բան: Ու մինչև հիմա նման երեք դեպք հստակ կարող եմ առանձնացնել.

1. Առաջին պատվավոր հորիզոնականը զվաղեցնում է ծովը. ավելի կոնկրետ՝ առաջին անգամ աչքերս միանգամից բացելն ու ծովը տեսնելը (էդ ժամանակ արդեն 19 տարեկան էի :). էն եմ հիշում, որ երկինքն ու ջուրը խառնվել էին իրար, սկզբից չէի հասկանում՝ որը որտեղ էր): Լուսանկար չեմ դնում, որովհետև ոչ մեկը չեն արտահայտում էն, ինչ զգում ես, երբ մեջն ես:

2. Երկրորդը այ այս կտավն է: Միշտ: Ամեն անգամ նայելուց: Նույն զգացողությունն է: Հիմա ինքը պահվում է Փարիզում՝ Օրսեի թանգարանում. մարդ մտածում է՝ բա չլինե՞ր. գնար օրիգինալը մի հատ տեսներ, մի կուշտ լացեր գար: :)

«Աստղազարդ գիշեր մը Ռոնայի վրա». Վան Գոգ

3. Երրորդը այ այս երգն է հենց այս կատարմամբ: Հատկապես հենց առաջին տողը երգելուց Սանդիի ձայնը: Նորից շեշտեմ. երգի իմաստից չեմ հուզվում կամ էլ եսիմ ինչ... Ուղղակի ահավոր սիրուն է ու մաքուր իր ձայնը: Ուրիշ ոչ մի բան: Նույնիսկ Բաքլի լսելուց երբեք էդ զգացողությունը չեմ ունեցել:



Չնայած... Երևի չորրորդ ու ամենաթարմ նմանատիպ տպավորությունը կարելի էր տալ Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպի որոշ հատվածների, ինչպես, օրինակ.

И он даже успел узнать ее в этой сумятице, разглядеть сквозь неповторимо горькие слезы из-за того, что он умирает один, без нее, и еще успел посмотреть на нее последний раз в жизни таким сияющим, таким печальным, таким благодарным взглядом, какого она не видела у него ни разу за полвека их жизни вместе, и сумел сказать ей на последнем выдохе: - Один Бог знает, как я тебя любил.

Ներուդայի էս բանաստեղծությանն էլ կտայի, բայց էս մեկն արդեն ուրիշ պատմության հետ եմ սկսում խառնել երևի թե: :)


Բա... :)

1 comment: