Հղումներ

10.8.12

Ջահելություն

Ֆրանսիայի փոքր գյուղակներում պտտվելիս դեպրեսիվ մի երևույթ եմ նկատել. նման տեղերում զբոսնող, իրենց արձակուրդն անցկացնող մարդկանց ճնշող մեծամասնությունը ծեր, արդեն թոշակի անցած մարդիկ են՝ ոտուձեռները բաց, մայկա-շորտիկներով, իրենց ջահելի տեղ դնող, բայց բարակած ու ճմռթած մաշկով, բազուկներից թուլացած, կախ ընկած մկաններով: 

Ես, իհարկե, ծեր մարդկանց դեմ ոչինչ չունեմ, բայց երբ շուրջբոլորս մարդկանց մոտ 80 տոկոսը վաթսունն անց տատիկ-պապիկներ են, սկսում եմ ավելի հաճախ հիշել այն մասին, թե կյանքն ինչքան շուտ թոշնող բան է: Ու նաև հիշել այն մասին, թե ինչքան եմ սիրում երիտասարդությունը, ջահել լինելու երևույթը ընդհանրապես: Լինի մարդկանց, թե կենդանիների, թե բույսերի, բնության մեջ ընդհանրապես: Ֆիզիկական թարմությունը... :) Բոլորիս շրջապատում կան, օրինակ, մարդիկ, որոնք տեսքով սովորաբար մեծ են թվում, բայց ուշադիր նայելիս մաշկի ձգվածությունը, դեմքի պզուկները, աչքերի արտահայտության զուլալությունը միանգամից մատնում են, որ ջահել են, շատ ջահել հըլը: :) Իմ կարծիքով՝ էնքան սիրուն երևույթ ա էդ: Սիրում եմ նայել-նայել ու մարդկանց մեջ թեժ-թեժ վառվող կյանք հայտնաբերել:

No comments:

Post a Comment