Հղումներ

2.10.12

Սև մոգություն կամ ուշադրության պակաս


Պատմությունը, ուրեմն, սկսեմ երկրորդ մասից. էսօր պետք է գնայի ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ՝ Հայոց լեզվի պատմության դասընթացների մասնակցելու: Մարդկանցից հարցնում եմ՝ Բանասիրության ֆակուլտետը կոնկրետ որ մեկն է, պարզվում է՝ մեր իրավաբանականի դիմացի «Ռոմանո» կոչվածը: Գնում եմ Ռոմանո, մուտքի մոտ հարցնում եմ.

- 114-րդ սենյակը,- դասընթացի տեղը նամակով էդպես էին հայտնել,- որտե՞ղ է:

Մեկ էլ խեղճ պահակը զարմացած, գրեթե ապշահար, ինձ հարցնում է.

- Ո՞րը: O_O
- 114՛-ը,- ասում եմ,- 114-ը:
- Ըըըը... Էն կողմ:

Գնում եմ «էն կողմ»՝ սենյակների թվերին հետևելով, հասնում 114-ին, մեկ էլ ի՞նչ տեսնեմ որ լավ լինի. տղաների զուգարանն է: Չեմ հավատում: Նույնիսկ մի քիչ դռնից ներս եմ մտնում՝ ամեն դեպքում հավաստիանալու, քխմ, որ դռան հետևում զուգարանից բացի այլ նշանակության տարածքներ չկան... Հիասթափված դուրս եմ գալիս, սկսում եմ պտտվել բոլոր հարկերով, փորձել 214, 314 սենյակները, ինչ-որ մեկից հարցնում եմ՝ միգուցե 144 համարի սենյակ կա: Ամեն ինչ ապարդյուն: Ջղայնացած մտածում եմ. «Ա՜ դե, այ մարդ, էս ի՞նչ սև մոգություն էր. գնամ տուն մի կուշտ փորով հաց ուտեմ, է՛», ու ոնց մտածում, տենց էլ անում եմ:

Տանը նորից բացում եմ մեյլս, ինձ ուղարկված նամակն ստուգում, ու... Էսքան գլուխ ցավացնելուս նպատակն ի՞նչ ա. ժողովու՛րդ, մի հատ ասեք՝ ՀԱ՛Յ բանասիրության ֆակուլտետ կոչվածը որտեղ ա... Ի՞նչ ռոմանո, ի՞նչ բան: :(

No comments:

Post a Comment